Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյան. Եթե արտահերթ նիստ չգումարվի, ՀԱԿ-ը կբոյկոտի ընտրական օրենսգրքի երկրորդ ընթերցումը

Մայիս 16,2016 13:32

«Մենք փաստորեն մտել ենք մի գործընթացի մեջ, երբ ընտրական օրենսգրքում փոփոխությունն ուզում ենք անել ընտրություններից մի քանի ամիս առաջ»,- մայիսի 16-ին Ազգային ժողովում հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:

Նա նշեց, որ այդ հարցում արհամարհվում են Վենետիկի հանձնաժողովի ուղենիշները. «Հստակ գրված է, որ նման հիմնարար փոփոխությունը 1 տարուց ավելի շուտ պետք է արվի, որ ապահովի ընտրությունների ինստիտուտների կարողությունը: Իրականում, իրավիճակը հետեւյալն է՝ մեր ամբողջ ժողովուրդը, միջազգային հանրությունը, ՄԱԿ-ը, Եվրոպական միությունը, ԵԱՀԿ-ն, ԺՀՄԻԳ-ը՝ բոլորն էլ սպասում են՝ ա. որ լինի կոնսենսուս, երկրորդը, որ սա լինի իսկապես մի ընդգրկուն քաղաքական գործընթաց, որտեղ հաշվի առնվեն ամբողջ հանրության, քաղաքական ուժերի ներդրումները:

Դա չկա այս պահին, եւ դրա համար մենք հայտարարում ենք, որ եթե դուք ի սատարումն ձեր իսկ պնդումների չեք հայտարարում, որ անմիջապես օրենքի ընդունումից հետո արտահերթ նիստ կանցկացնեք, որ հնարավորություն ստեղծվի բոլոր այս հնարավորությունը քննարկելու, ուրեմն՝ մենք դադարեցնում եք մեր մասնակցությունը նաեւ ընտրական օրենսգրքի երկրորդ ընթերցմանը»:

Էդուարդ Շարմազանովը այս հայտարարությանը պատասխանեց. «Պարոն Զուրաբյան, եթե-ներով խոսելն արդյունավետ չէ, մենք դեռ մեր խոսքը կասենք»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031