ՀՀ կենտրոնական բանկի այցելուների կենտրոնը միանում է «Թանգարանների գիշեր» և Թանգարանների միջազգային օրվան նվիրված համաեվրոպական միջոցառումներին:
Մայիսի 18-ին ժամը 09.00-ից մինչև 18.00-ն և մայիսի 21-ին ժամը 09.00-ից մինչև 24.00-ն Կենտրոնական բանկի այցելուների կենտրոնի դռները բաց կլինեն քաղաքացիների առջև:
Կենտրոնում այցելուները կարող են ծանոթանալ Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը` սկսած առաջին հայկական դրամներից (Ծոփք, Կոմմագենե, Արտաշեսյան տոհմի մետաղադրամներ) մինչև ժամանակակից թղթադրամներ, մետաղադրամներ, հուշադրամներ, հուշամեդալներ: Այցելուները կծանոթանան նաև դրամի պաշտպանական հատկանիշներին: Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակի կապակցությամբ կենտրոնում ներկայացվելու է հուշադրամների «Հայոց պետականություն» շարքը, այդ թվում՝ «Հայաստանի Հանրապետության 25-ամյակ» հուշադրամը:
Այցելուների կենտրոնը գտնվում է Կենտրոնական բանկի տարածքում. հասցե՝ Վ. Սարգսյան 6, հեռախոս՝ 010 59 27 83:
Կարդացեք նաև
Նշենք նաև, որ ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջան քաղաքի «Գիտելիք հանուն զարգացման» կենտրոնը այս տարի ևս միանում է «Թանգարանների գիշեր» և Թանգարանների միջազգային օրվան նվիրված համաեվրոպական միջոցառումներին:
Մայիսի 18-ին 09.00 մինչև 18.00 և մայիսի 21-ին 09.00 մինչև 24.00 կենտրոնի դռները բաց կլինեն այցելուների առջև:
ՀՀ ԿԲ ԳՀԶ կենտրոնում այցելուները կարող են ծանոթանալ հայկական դրամի և Հայաստանում դրամաշրջանառության պատմությանը, ինչպես նաև ՀՀ կենտրոնական բանկի կողմից թողարկված հուշադրամներին:
Կենտրոնի հասցեն` Տավուշի մարզ, ք.Դիլիջան, Մյասնիկյան 63, հեռախոս. (0268) 2 25 71, (0268) 2 25 81
Կենտրոնական բանկ