Լրահոս
Օրվա լրահոսը

Շավարշ Քոչարյանն ասաց՝ հիմա դեմ ենք ճանաչմանը, Բագրատյանը զգուշացրեց՝ մենք կարող ենք քաշվել (Տեսանյութ)

Մայիս 16,2016 13:21

Այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Զարուհի Փոստանջյանի եւ Հրանտ Բագրատյանի հեղինակած Արցախի հանրապետությունը ճանաչելու մասին նախագծի քննարկման ժամանակ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը փոխանցեց կառավարության կարծիքը՝ «Պետք է ապահովի ԼՂՀ բնակչության անվտանգությունը: Սա է մեր հիմնական նպատակը, եւ այդ անվտանգության մեջ կարեւորագույն բաղադրիչն է ԼՂՀ կարգավիճակը, այսինքն՝ ԼՂՀ անկախությունը: Դա անհրաժեշտ պայման է անվտանգության համար, բայց ոչ պարտադիր: Այս ենթատեքստում ենք մենք դիտարկում նաեւ ճանաչման խնդիրը: Այս պարագայում այդ ենթատեքստով դիտարկելով՝ կառավարությունը գտել է, որ հիմա դա չպետք է արվի»:

Հրանտ Բագրատյանն էլ արձագանքեց. «Եթե դուք ինձ համոզեիք, որ ավելի խելացի բան եք ասում, ես կզիջեի, բայց դուք ավելի խելացի բան չեք ասում: Ճանաչելով մենք կոչ ենք անում միասնականացնենք մեր ուժերը: Ճանաչելով մենք ոչինչ չենք կորցնելու, մի քիչ կփնթփնթան, է դիմացեք, իշխանություն եք: Սրանով ցույց կտանք, որ միասին ենք, ուժեղ ենք: Մի քանի երկրներ կան, որոնք հակված են ճանաչելու, բայց ասում են՝ բա դուք: Մեզանից պետք է սկսենք: Ես մարգարե չեմ, կարող է դուք եք ճիշտ, բայց ձեր ոչ ճշտի դեպքում մենք կարող ենք քաշվել»:

Ի վերջո, հանձնաժողովում հարցը դրվեց քվեարկության: Մինչ այդ հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն ասաց, որ սա այն փաստաթուղթն է, որը պետք է ընդունվի առանց իրար համոզելու: Պետք է քննարկում չլինի, սա կենսաթոշակային, տնտեսական, սոցիալական ոլորտ չի. «Մենք գործ ունենք ճակատագրական որոշման հետ: Ուզում եք մենք շքերթում մենա՞կ լինենք, դրոշը վերցնենք, ասենք ճանաչեցի՞նք: Դա՞ էր մեր 88-ի նպատակը: Ես չեմ մասնակցելու քվեարկությանը, չեմ կարող կողմ քվեարկել, ոչ էլ դեմ»:

Միայն Թեւան Պողոսյանը կողմ քվեարկեց, իսկ դեմ քվեարկեց միայն Համլետ Հարությունյանը: Մյուսները չմասնակցեցին քվեարկությանը, եւ նախագիծը բացասական եզրակացություն ստացավ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031