Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ նախագահն էլ գոնե ձեր չափ Ղարաբաղի համար ինչ-որ բան արել է». Ֆարմանյանը՝ Բագրատյանին (Տեսանյութ)

Մայիս 16,2016 13:14

«Իմ տոհմը Ղարաբաղում է: Էդ գյուղից մենակ ես եմ դուրս եկել, իմ ամբողջ հարազատները հենց հիմա դիրքերում են: Ես չեմ ստորագրի սրա տակ: Բա եթե հանկարծ, Աստված չանի, մենք ընդունեցինք եւ սա առիթ դառնա լայնամասշտաբ գործողությունների համար, ո՞վ է պատասխան տալու, էս հանձնաժողովը՞»,- այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Զարուհի Փոստանջյանի եւ Հրանտ Բագրատյանի հեղինակած Արցախի հանրապետությունը ճանաչելու մասին նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը:

Ըստ նրա, այդ հարցը պետք է համաժողովրդական հանրաքվեի միջոցով լինի. «Բա որ ես ստորագրեմ սրա տակ ու Ադրբեջանը 5 օր հետո ռազմական գործողությունները ասի՝ սկսում ենք, ո՞վ է պատասխան տալու, մեր 131 հոգին պատասխա՞ն է տալու հետեւանքների համար: Ամենաշատը ես եմ ուզում, որ Ղարաբաղը ճանաչվի, բայց էդ հետեւանքները, պատասխանատվությունը վերցնո՞ւմ ենք մեր վրա, պարոն Բագրատյան»:

ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանի խոսքերով՝ «Որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ պատմականորեն միշտ քննարկվել է այս հարցը: Երկու տեսակետների կողմնակիցներ էլ միշտ եղել են: Վերջին իրադարձությունները եկան ապացուցելու, որ Ադրբեջանը, ի հեճուկս միջազգային հանրության դիրքորոշման, պատրաստվում է ռազմական գործողությունների»: Ըստ Սամվել Ֆարմանյանի, Փոստանջյանի հիմնավորումները կաղում են, որովհետեւ ոչ ոք չի կարող ասել, թե ինչ ռազմաքաղաքական հետեւանքներ կունենա դա այս իրավիճակում»:

Zaruhi_Alik_Arzum-2

Հետո նա դիմեց Հրանտ Բագրատյանին. «Երբ որ տիկին Փոստանջյանի խոսքից հետո պարոն Արզումանյանն ասում է, որ գոնե կենդանի ղարաբաղցի տեսե՞լ եք եւ դա ձեզ նյարդայնացնում է, ես ակնկալում եմ, որ դուք նույն կերպ էմոցիոնալ կարձագանքեք տիկին Փոստանջյանի այն ձեւակերպումներին, որտեղ վատաբանում է ՀՀ նախագահին: Դուք էլ վստահ եք, որ ՀՀ նախագահն էլ գոնե ձեր չափ Ղարաբաղի համար ինչ-որ բան արել է: Բագրատյանն արձագանքեց՝ «էս ի՞նչ ա ասում, է»:

Artaqin_haraberutyunner_8

Արտաշես Գեղամյանն էլ ասաց՝ «Ես ժամանակին ձեզանից դաժան եմ քննադատել ՀՀ նախագահին, բայց պատերազմական իրավիճակում պետք է սատարել գլխավոր գերագույն հրամանատարին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031