Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ընտրական հանձնաժողովի նախագահը տուգանվեց մեկ միլիոն դրամով

Մայիս 16,2016 12:41

ՀՀ Սահմանադրության փոփոխությունների 06.12.2015թ. հանրաքվեի թիվ 4/05 տեղամասային հանձնաժողովի նախագահ Սերգեյ Ավագյանն այսօր Արաբկիր եւ Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ տուգանվեց մեկ միլիոն դրամով:

Նրան մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ որպես Սահմանադրության փոփոխությունների 06.12.2015թ. հանրաքվեի թիվ 4/05 տեղամասային հանձնաժողովի նախագահ՝ քվեարկության ընթացքում նկատելով, որ «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպության անունից ՀՀ ընտրական օրենսգրքի 6-րդ հոդվածով նախատեսված կարգով դիտորդական առաքելությունն իրականացնող Գոհար Աբրահամյանի բջջային հեռախոսով տեսաձայնագրում է քաղաքացու հայտարարությունը, մոտեցել է և վերջինիս ձեռքից խլել բջջային հեռախոսն ու նրան զրկել ընտրախախտումն արձանագրելու հնարավորությունից:

Մանրամասներն՝ ավելի ուշ

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031