Լրահոս
Օրվա լրահոսը

Կրեմլը չի մեկնաբանում Եվրատեսիլ-2016-ի արդյունքները. «ՌԻԱ»

Մայիս 16,2016 12:34

Եվրատեսիլ-2016 երգի միջազգային մրցույթում Ուկրաինայի ներկայացուցիչ Ջամալայի կատարած «1944» անվամբ երգը հաղթող ճանաչվելուց հետո այս իրադարձությունը բուռն քննարկման նյութ է դարձել Ռուսաստանի ու Թուրքիայի հասարակական-քաղաքական շրջանակներում։ Այս մասին տեղեկացնում է ռուսական «ՌԻԱ» լրատվական գործակալությունը։

Ջամալայի հաղթանակից հետո Եվրատեսիլ-2017 երգի մրցույթը պետք է տեղի ունենա Ուկրաինայում, և արդեն հիմիկվանից բուռն քննարկումների առարկա է դարձել, թե կոնկրետ որ քաղաքում պետք է տեղի ունենա Եվրատեսիլի հաջորդ տարվա մրցույթը։

Այս կապակցությամբ կարծիք էր հայտնել նաև Յուլիա Տիմոշենկոն՝ ասելով, որ ճիշտ կլինի հաջորդ տարի կայանալիք երգի միջազգային այդ մրցույթն անցկացնել ուկրաինական Ղրիմում։

Ջամալայի հաղթանակի և հաջորդ տարվա Եվրատեսիլի անցկացման կոնկրետ վայրի վերաբերյալ վերը նշված աղբյուրը մեկնաբանություն է խնդրել նաև պաշտոնական Մոսկվայից։ Ռուսական «ՌԻԱ» լրատվական գործակալության խնդրանքին արձագանքել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ ասելով. «Դա մեր խնդիրը չէ»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031