Լրահոս
Օրվա լրահոսը

«Վերջին անգամ ե՞րբ եք ժիվոյ ղարաբաղցի տեսել». Փոստանջյանը, Բագրատյանն ու Ալեքսանդր Արզումանյանը վիճեցին (Տեսանյութ)

Մայիս 16,2016 12:30

«Արդեն զավեշտի է վերածվում այս ամենը: Ղարաբաղում կա մեկ հստակ մոտեցում՝ հերիք եղավ, բոլ եղավ, կա՛մ բոլորդ միասնական ընդունեք, կա՛մ հերիք ա ամեն տարի սա բերեք, մեզ էլ հարցնեք: Մենք վերջին հաշվով թքած ունենք՝ կճանաչե՞ք, թե՞ չեք ճանաչի»,- այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Արցախի հանրապետությունը ճանաչելու մասին Զարուհի Փոստանջյանի եւ Հրանտ Բագրատյանի նախագծի քննարկման ժամանակ ասաց Ալեքսանդր Արզումանյանը:

Նա ասաց. «Շատ հաճախ եմ լինում Ղարաբաղում: Լսել ենք բոլոր պատգամավորների կարծիքները, արտգործնախարարի, վարչապետի, ԱԺ նախագահի, ԼՂՀ նախագահի եւ նախորդ նախագահ Արկադի Ղուկասյանի: Անշուշտ, չկա մի արցախցի, որ դեմ է դրան, բայց մենք դեռեւս 88-ից ապրում ենք միավորված ռեժիմով: Այն, որ զոհվածների մի զգալի մասը ապրիլյան պատերազմում էլ Երեւանից է, ցույց է տալիս, որ մեր երիտասարդները ծառայում են ԼՂՀ, այն է՝ ՀՀ բանակում: Ռազմական փոխօգնության պայմանագիր էլ կկնքենք»:

Alik_ArzumanyanԱլեքսանդր Արզումանյանը վստահեցրեց, որ խոսել է շատ արցախցիների հետ, նրանց ավելի շատ հետաքրքրում է ՀՀ աջակցությունը ռազմական, փոխօգնության, առողջապահական, բժշկական այս մոտեցումներով. «Հազար ու մի բան կա, որ կարող ենք անել՝ թերացել ենք, չենք արել: Իսկ թղթի վրա ճանաչումը,….»:

Ալեքսանդր Արզումանյանը ծաղրեց Զարուհի Փոստանջյանի մոտեցումը, որ եթե միջազգային հանրությունը իրեն վատ է պահում, պետք է պատժել. «Այո, պատժենք, բոլորին լուսին ուղարկենք անհապաղ: Մենք կմնանք մենք ու մեր Արցախը՝ այս երկրագնդի վրա: Տենց խոսելը, մեծ-մեծ թափ տալը, թե միջազգային հանրությանը կպատժենք, էս կանենք, էն կանենք… Հողերը հանձնելուց եք խոսում, 25 տարի առաջ կապիտուլյացիայից, դուք ի՞նչ եք խաբար էդ տարիներից, թե ինչ մթնոլորտում են բանակցությունները անցել: Վարդանանքի ժամանակ էլ շատ բան կարող էինք անել՝ չենք արել, բա խի՞ էն ժամանակ տարածքներ չվերցրեցինք, մինչեւ Մոսկվա կվերցնեինք, ՌԴ-ն էլ չէր լինի, ԵՏՄ չէր լինի, մեր համար կապրեինք»:

Նա հայտարարեց՝ ԼՂՀ հարցը լուծում չունի, ԼՂՀ բանակցային գործընթացը նրա համար է, որ հավերժ շարունակվի այս վիճակը: Հրանտ Բագրատյանը միջամտեց. «Հավերժ ռեսուրս չկա, ապեր, օրական զոհ ենք ունենում»:

Զարուհի Փոստանջյան էլ բորբոքվեց. «Հավերժ մեր 20-ամյա երեխաների հաշվին Սերժ Սարգսյանի իշխանությունը գործի հավերժ, հավերժ գնա կազինո»:

ՀՀԿ-ականներ Կարեն Բեքարյանը, Նաիրա Կարապետյանը ձայնարկեցին. «Էէէէհ, օօօօօօֆ»:

Ալեքսանդր Արզումանյանի խոսքերով՝ գեղեցիկ բաներ կարելի է ասել՝ ապիկար իշխանություն եւ այլն, բայց զոհերը բացառել հնարավոր չէ, քանի դեռ լուծված չէ հարցը:

Artaqin_haraberutyunner_7Հանձնաժողովում կրքերը թեժացան, երբ Ալեքսանդր Արզումանյանը նախագծի հեղինակներին ասաց՝ վերջին անգամ ե՞րբ եք «ժիվոյ» ղարաբաղցի տեսել:


Բագրատյանը բարկացավ. «Էս ի՞նչ ասելու բան, ի՞նչ գիտես մենք Ղարաբաղում չենք եղել, ոչ մեկդ էլ էնքան բան չի արել Ղարաբաղում, ինչքան մենք ենք արել, տենց բաներ չասե՛ք էլ, խոսում եք՝ խոսացեք: Տենց բան կարելի՞ ա ասել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031