Լրահոս
Օրվա լրահոսը

Թեժ քննարկում ԱԺ-ում՝ հողերի վերադարձման մասին. ԼՂՀ անկախությունը ճանաչելու հարցն է քննարկվում (Տեսանյութ)

Մայիս 16,2016 12:10

Այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում շատ թեժ եւ բուռն մթնոլորտում քննարկվեց Զարուհի Փոստանջյանի եւ Հրանտ Բագրատյանի հեղինակած՝ Արցախի հանրապետությունը ճանաչելու մասին նախագիծը:

Բնականաբար, ՀՀԿ-ականները ընդդիմացան՝ ժամանակը չէ, չենք կարող ընդունել, քանի դեռ մեր գործընկերները, միջազգային հանրությունը չի սատարել դրան:

Artaqin_haraberutyunner_6Զարուհի Փոստանջյանն արձագանքեց. «Դուք ոչ մի գործընկեր էլ չունեք, դուք սուվերենություն եք կորցրել, վաճառել եք Հայաստանի սուվերենությունը»:

Հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն էլ պատասխանեց. «Ոչ մի փաստաթղթում հողերի վերադարձման հարց չի եղել: Եթե դուք ունեք հողերի վերադարձման փաստաթուղթ, գնացեք ձեր «Ժառանգությունում» քննարկեք էդ փաստաթուղթը: Այսօրվա մեր խնդիրն է հասնել կայուն զինադադարի, ունենալ կայուն երաշխիքներ, նոր մտածել՝ որտեղից սկսել»:

Zaruhi_Postanjyan_Hrant_BagՀրանտ Բագրատյաննն ասաց. «Բացատրեք մեզ, համոզեք, որ կլինի ավելի հարմար պահ, քան հիմա է՝ այս փաստաթուղթն ընդունելու համար: Ասում եք՝ հող չենք հանձնում, ո՞վ ասաց, մոռացե՞լ եք, որ 3 շաբաթ առաջ Սերժ Սարգսյանը , երբ ղեկավարությունը խեղճացել էր, երբ մի քիչ տեղյակ չէր, թե ինչ է տեղի ունեցել մարտի դաշտում, խեղճացել էր եւ բաց թողեց իր շուրթերից այն, որ Կազանում 2011-ին համաձայնվել ենք տալ տարածքներ, նաեւ Ղարաբաղի տարածքում այլ ռազմական ուժեր տեղադրելուն եք համաձայնվել: Սրա՞ն ինչպես կարձագանք, ասում եք՝ զիջելու հարց չի եղել: Այդ բանն ասվել է ՀՀ նախագահի կողմից: Այս ամենից հետո կարո՞ղ եք որեւէ արգումենտ բերել, որ երբեւիցե կլինի ավելի լավ ժամանակ Ղարաբաղը ճանաչելու: Իմ խորին համոզմամբ, ոչ մի Մինսկի խումբ, ոչ մի Ադրբեջան, ոչ մի միջազգային հանրություն Ղարաբաղի անկախությունը երբեւիցե չի ճանաչելու»:

Artaqin_haraberutyunner_5Արտակ Զաքարյանն ասաց, որ Կազանի փաստաթղթի ամբողջ իմաստը ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման ճանապարհն է: ՀՀ նախագահն ասել է մի կերպ, դուք հասկացել եք այլ կերպ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031