Լրահոս
Օրվա լրահոսը

Շվեդիայի Հայ դատը հետամուտ է լինելու Ադրբեջանի գործողություններին արժանի գնահատական տալուն. Artsakhpress.am

Մայիս 16,2016 11:43

Artsakhpress.am. «Քառօրյա պատերազմը որոշակիորեն փոխեց մեր գործողությունների շեշտադրումը: Հայ դատի հանձնախմբերը միշտ էլ իրենց օրակարգում ունեցել են Արցախի միջազգայնորեն ճանաչման հարցը: Այսօր այդ գործընթացը ոչ միայն նոր թափ պետք է ստանա, այլև տարբեր ուղղություններով ևս պետք է աշխատանք տարվի: Մասնավորապես, ղարաբաղյան իրադարձությունների վերաբերյալ միջազգային հանրության գնահատականների հարցում: Այդ գնահատականներում կամ հայտարարություններում հիմնականում հավասարության նշան է դրվում, այսինքն` կոչերը երկու կողմին են ուղղվում: Այժմ պետք է մեր ջանքներն ավելացնենք, որ այդ մոտեցումը փոխվի»,-ասաց Արշակ Գավաֆյանը:

Դրանից բացի, Արշակ Գավաֆյանի կարծիքով, ջանքերը պետք է ավելացնել Ադրբեջանի վայրագ գործողությունները միջազգային հանրության կողմից դատապարտելու առումով:

«Այդ վայրագությունները հիշեցնում են ծայրահեղ իսլամիստների ձեռագիրը, ինչպես նաև 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը կամ Սումգայիթի ջարդերը: Ակնհայտ է` այն, ինչ տեսանք քառօրյա պատերազմի ժամանակ, նախկինում եղած վայրենի արարքների շարունակությունն է: Հայոց բանակի զինվորին գլխատելը, քաղաքացիական անձանց թիրախավորելը, ծերերի ականջները կտրելը. միջազգային հանրությունը չպետք է այդ վայրագությունների վրա աչք փակի»,-ասաց Արշակ Գավաֆյանը: Նա նշեց, որ այդ հարցերի հետ կապված առաջիկայում պաշտոնական նամակներ կուղարկվեն Շվեդիայի համապատասխան գերատեսչություններին: Արշակ Գավաֆյանը նկատեց, որ Եվրոպան ունի սկզբունքներ, բայց միշտ չէ, որ դրանք հարգվում են:

 

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031