Լրահոս
Օրվա լրահոսը

«Առաքելություն» կուսակցության առաջարկները կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ

Մայիս 16,2016 11:27

«Առաքելություն» կուսակցությունը բազմիցս հայտնել է իր մտախոհությունը կոռուպցիայի մակարդակի, ստվերային տնտեսության ծավալների վերաբերյալ` փաստելով, որ կառավարության գործունեությունը չի նպաստում նշված խնդիրների լուծմանը: Կառավարություն կողմից իրականացվող միջոցառումները կրում են հիմնականում մակերեսային բնույթ` հաճախ էլ ավելի մեծացնելով առկա խնդիրները:

Կուսակցությունը, վերահաստատելով իր կողմից պարբերաբար ներկայացվող առաջարկները տնտեսության առկա խնդիրների վերաբերյալ, կրկին անգամ ներկայացնում է կոռուպցիայի, հովանավորչության, ստվերային տնտեսության դեմ պայքարի համար անհրաժեշտ կոնկրետ գործողությունների առաջարկներ, որոնք իրենց մեջ պարունակում են օրենսդրական հստակ լուծումներ` առանց մաղթանքների և ցանկությունների:

Նշված առաջարկները ընդունելու դեպքում միայն հնարավոր կլինի էապես կրճատել կոռուպցիայի ծավալները` հնարավորություն ստեղծելով տնտեսության իրական զարգացման համար:

 

  1. Պետական բարձրաստիճան պաշտոնյաներին և նրանց ընտանիքի անդամներին ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ընկերությունների հիմնադիրներ հանդիսանալու արգելում,
  2. ՄԱԿ-ի՝ «Կոռուպցիայի դեմ» կոնվենցիայի պաշտոնյաների ապօրինի հարստացմանը վերաբերող 20-րդ հոդվածի վավերացում՝ այդ հոդվածին համապատասխանեցնել ՀՀ օրենսդրությունը, համաձայն որի պաշտոնյաների ունեցվածքի արժեքը չի կարող գերազանցել պաշտոնական եկամուտները` ներառելով նաև պաշտոնյանների ընտանիքի անդամներին,
  3. ՀՀ քաղաքացիներին, ընկերություններին օֆշորային երկրներում/տարածքներում գրանցված ընկերությունների հետ համագործակցության (տնտեսական գործունեություն, բանկային փոխանցումներ, ընկերության հիմնադիրներ և այլն) արգելում,
  4. Արտաբյուջետային հաշիվների, բյուջեներին կից «հիմնադրամների» գործունեության արգելում` ՀՀ քաղաքացիների և տնտեսվորող սուբյեկտների բոլոր տեսակների վճարների մուտքագրում բացառապես ՀՀ պետական կամ համայնքային բյուջեներ,
  5. Ռեզիդենտ ֆիզիկական անձանց կողմից կապիտալի արտահոսքի պրոգրեսիվ հարկի ներդրում,

 

Կուսակցությունը առաջիկայում հանդես կգա նշված առաջարկների վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությամբ:

 

«Առաքելություն» կուսակցության քաղաքական խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031