Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայաստանի բասկետբոլիստները նախապատրաստվում են Եվրոպայի առաջնությանը

Մայիս 16,2016 14:30

ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար, ՀՀ բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը «Առավոտի» հետ հարցազրույցներից մեկում ասել էր, որ մարզաձեւը վերջին տարիներին հանրապետությունում զգալի առաջընթաց է ապրել եւ արդեն ժամանակն է նաեւ միջազգային ասպարեզներում ավելի բարձր արդյունքներ արձանագրելու:
Բասկետբոլի տղամարդկանց ազգային հավաքականի համար նպատակն իրականություն դարձնելու առաջին առիթը, թերեւս, լինելու է հունիսի 28-ից հուլիսի 3-ը Քիշնեւում (Մոլդովա) կայանալիք Եվրոպայի փոքր երկրների առաջնությունը, որին մասնակցելու է ութ երկիր:

Մեր հավաքականը Եվրոպայի առաջնությանը նախապատրաստվել սկսելու է հունիսի 1-ից: Գլխավոր մարզիչ Տիգրան Գյոկչյանը, որը երկար տարիների աշխատանքի փորձ ունի Լիբանանում եւ մարզել է ինչպես մեծահասակների ու երիտասարդների հավաքականները, այնպես էլ մի շարք առաջատար ակումբներ, արդեն հրապարակել է հավաքի հրավիրված 16 բասկետբոլիստների անունները, որոնցից վերջնականապես ընտրելու է 12-ին: Մարզիչը նախատեսել է այդ ընթացքում նաեւ ստուգողական հանդիպումներ անցկացնել, ինչի համար հրավերներ են ուղարկվել մի շարք երկրներ: Սակայն այսօրվա դրությամբ դեռեւս հայտնի չէ, թե ովքեր կարձագանքեն:

Մարզիչը հավաքական հրավիրել է աշխարհի տարբեր երկրներում ապրող լավագույն հայ բասկետբոլիստներին, իսկ ինքը օգնականների հետ ուսումնասիրում է ապագա մրցակիցների խաղերը: Նա համոզված է, որ Հայաստանի հավաքականն ի վիճակի է պայքարել ամենաբարձր տեղերի համար եւ իրականացնել իր առջեւ դրված խնդիրները:

 

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
14.05.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031