Հայաստանի բռնցքամարտի կանանց ազգային հավաքականի անդամներ, աշխարհի ու Եվրոպայի երիտասարդների չեմպիոն, 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը եւ 60 կգ քաշային Աշխեն Հովհաննիսյանը մայիսի 15-ին մեկնում են Աստանա՝ մասնակցելու կանանց աշխարհի առաջնությանը: Գլխավոր մարզիչ Հարություն Նազարյանը նշել է, որ աղջիկները լավ մարզավիճակում են, տրամադրված՝ մարտական: Կանանց հավաքականը համատեղ մարզվում է տղաների ընտրանու հետ, ինչը լավ արդյունք է տալիս:
Աշխարհի առաջնությունում յուրաքանչյուր քաշային կարգում խաղարկվում են նաեւ օլիմպիական չորս ուղեգրեր:
Կարդացեք նաև
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
14.05.2016