Իտալիայի ընդդիմության առաջնորդ Բեպպե Գրիլոն խոսել է վերջերս Լոնդոնում իր պարտականություններին անցած քաղաքի պատմության ընթացքում առաջին մուսուլման քաղաքապետի մասին։ Իր խոսքի ժամանակ Գրիլոն սկանդալային արտահայտություն է թույլ տվել։ Այս մասին հաղորդում է բրիտանական հանրահայտ The Telegraph-ը։
Անդրադառնալով Անգլիայի մայրաքաղաք Լոնդոնի քաղաքապետի պաշտոնում վերջերս ընտրված մուսուլման քաղաքապետի թեմային՝ Գրիլոն մասնավորապես ասել է. «Հիմա ես ուզում եմ տեսնել, թե նա (նկատի ունի Լոնդոնի մուսուլման քաղաքապետին,-խմբ.) ինչպես է պայթեցնում ինքն իրեն Վեսթմինսթերում (Լոնդոնի պատմական հայտնի շրջաններից է,-խմբ.)»։
Հիշեցնենք, որ վերջերս Անգլիայի մայրաքաղաք Լոնդոնի պատմության ընթացքում առաջին անգամ քաղաքապետ ընտրվեց պակիստանական արմատներով մուսուլման Սադիք Խանը։