Գազիանթեփից ընտրված Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավոր Շամիլ Թայյարը «Թվիթեր» սոցիալական ցանցում գրառում է կատարել, որը մեծ արձագանք է գտել այդ երկրում։ Այս մասին հաղորդում է թուրքական Birgun.net լրատվական կայքը։
Վերը նշված լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Թայյարին խիստ զայրացրել է բասկետբոլի Եվրալիգայի եզրափակիչում ԲԿՄԱ-Ֆեներբահչե հանդիպումը։ Բանն այն է, որ կայացած խաղի ընթացքում ռուսական ԲԿՄԱ-ն ավելի ուժեղ է եղել թուրքական Ֆեներբահչեից, ինչի արդյունքում էլ նվաճել է չեմպիոնական տիտղոսը։
Բասկետբոլային այդ հանդիպումից հետո Թայարը գրառում է կատարել «Թվիթեր» սոցիալական կայքում՝ նշելով. «Մարդու մտքին ռուսական ևս մեկ ինքնաթիռ խփելն է գալիս»։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ 2015. նոյեմբերի 24-ին, թուրք սիրիական օդային սահմանին, թուրքական F-16 կործանիչները խոցեցին ՌԴ զինված ուժերին պատկանող СУ-24 ինքնաթիռը։ Այս դեպքից հետո լրջորեն լարվեցին և շարունակում են լարված մնալ Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները։