Եվրատեսիլ 2017-ին մասնակցել չեն կարողանա Ռուսաստանի այն ներկայացուցիչները, որոնք կողմ են արտահայտվել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիային: Այս մասին «Говорит Москва» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է վերին Ռադայի պատգամավոր Անտոն Գերաշչենկոն:
Պատգամավորի խոսքերով, Ուկրաինայում ռուսաստանցի արտիստների «սեւ ցուցակ» կա, որոնց մուտքը Ուկրաինայի տարածք պաշտոնապես արգելված է: Եվրատեսիլ 2017-ին մասնակցել կարող են միայն այն կատարողները, որոնք չեն պաշտպանում Ղրիմի վերամիավորումը Ռուսաստանին, ինչպես նաեւ «հասկանում են, որ Դոնբասի մի հատվածի բռնազավթումը հանցագործություն էր»:
«Եթե Ռուսաստանի ժողովուրդը 2017-ին Ուկրաինայում կայանալիք Եվրատեսիլ մրցույթին մասնակցելու համար երգիչ կամ երգչուհի ընտրի, որոնք չեն աջակցում Ռուսաստանի նվաճողական քաղաքականությանը, չեն վիրավորում Ուկրաինայի ազգային արժանապատվությունը, ոչ մի խոչընդոտ չեմ տեսնում», – ասել է Գերաշչենկոն:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ