Լրահոս
Օրվա լրահոսը

Ջամալա. Կուզեի հաջորդ Եվրատեսիլն անցներ Ղրիմում. 112.ua

Մայիս 16,2016 09:57

Եվրատեսիլ-2016 երգի հեղինակավոր մրցույթի հաղթող, Ուկրաինայի ներկայացուցիչ Ջամալան խոսել է իր հաղթանակի մասին՝ նշելով, որ շատ կցանկանար՝ հաջորդ Եվրատեսիլն անցներ Ղրիմում, ավելացնելով սակայն, որ դա քիչ հնարավոր է։ Այդ մասին հայտնում է ուկրաինական 112.ua կայքը։

Նրա խոսքերով՝ առաջիկա մեկ տարվա ընթացքում դժվար թե լուծվեն ռուս-ուկրաինական տարաձայնությունները և Ղրիմը վերադառնա ուկրաինական իշխանությունների ենթակայության տակ, ինչն էլ հնարավորություն կընձեռի Եվրատեսիլ-2017-ը անցկացնել Ղրիմում։ Ջամալան իր խոսքում մասնավորապես ասել է. «Մենք գիտենք, որ Ղրիմն այժմ բռնազավթված է։ Այո, ես շատ կցանկանայի, որ դա (նկատի ունի Եվրատեսիլ 2017-ը) տեղի ունենար Ղրիմում, բայց մենք դա չենք կարող իմանալ։ Հարցն այն չէ, որ ես չեմ հավատում, ինձ ճիշտ հասկացեք, պարզապես ես կարծում եմ, որ մեկ տարվա ընթացքում մենք չենք հասցնի դա անել»։

Տեղեկացնենք նաև, որ Եվրատեսիլ-2016 երգի մրցույթում հաղթելուց հետո Ուկրաինայի հասարակական-քաղաքական մի շարք գործիչների կարծիքով՝ հաջորդ տարվա Եվրատեսիլը պետք է անցկացնել հենց Ղրիմում։ Այսպիսի տեսակետ արտահայտողների շարքերում է նաև Յուլիա Տիմոշենկոն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031