Լրահոս
Օրվա լրահոսը

Զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր

Մայիս 16,2016 09:14

ՀՀ առողջապահության նախարարի հանձնարարությամբ փոխնախարար Գագիկ Միրիջանյանն այցելել է մայիսի 13-ին Արցախում հրազենային վիրավորում ստացած և ժամեր առաջ ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ տեղափոխված 21-ամյա Հ․ Պողոսյանին։

Զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ Նա ստացել է հրազենային միջանցիկ գանգուղեղային ծանր վիրավորում, գլխուղեղի սալջարդ, այլ բազմաբեկորային կոտրվածքներ։ Նրան միացված է արհեստական շնչառության սարք։ Վիրավորի մոտ առկա է ուղեղային կոմա։

Նախարարի տեղակալը բժիշկների հետ քննարկել է վիրավորի հետագա բուժման մանրամասները։

Նշենք, որ վիրավորում ստանալուց հետո զինծառայողը տեղափոխվել էր Մարտակերտի հոսպիտալ, վիրահատվել, ապա տեղափոխվել Ստեփանակերտի հոսպիտալ:

Pogosyan

ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031