Մայիսի 16-ին, ժամը 04.20-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկատվություն է ստացվել, որ Մառնեուլիի տարածաշրջանի Կաչագան գյուղի հատվածում՝ Քուռ գետի վտակներից մեկից հայտնաբերվել է ս.թ. մայիսի 2-ից որոնվող, 1960 թ. ծնված ազգությամբ հայ Գ. Պ.-ի դին:
Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության՝ դեպքի մասին տեղեկացվել են Երևանի քաղաքային վարչության օպերատիվ կառավարման կենտրոնի օպերատիվ հերթապահ ոստիկանության մայորը, ԱԱԾ օպերատիվ հերթապահը և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ԱԳ նախարարության ներկայացուցիչը: