Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջարկ ՀՀ Կառավարությանը. Արցախում զոհված զինծառայողների ընտանիքներին աջակցել կոմունալ վճարումների հարցում

Մայիս 16,2016 07:45

4-օրյա ղարաբաղյան պատերազմը ցույց տվեց, որ հայ ազգը պատրաստ է միասնական լինել հայրենի սահմանների պաշտպանության հարցում: Այդ պատերազմի արդյունքում 18-20 տարեկան հայ երիտասարդները, որոնք իրենց` հերոսի անունը մեր բոլորի հիշողություններում և սրտերում ամրագրեցին, մեկ րոպե անգամ չմտածեցին` անմնացորդ պաշտպանելով հայրենի հողը:

Գրեթե ամեն օր ԶԼՄ-ների միջոցով մենք ականատես ենք դառնում, թե ինչպիսի ծանր սոցիալական պայմաններում են ապրում որոշ երիտասարդ հերոսների ընտանիքներ, և քիչ չեն նրանք, որոնք միակողմանի ծնողազուրկ են: Այդ ընտանիքները չեն կարողանում հասցնել մարել կոմունալ ծախսերը, ինչի արդյունքում կանգնած են էլեկտրոէներգիայից, գազից և ջրից զրկվելու շեմին:

Հանուն օրենքի հասարակական շարժումը հանդես է գալիս առաջարկությամբ ՀՀ Կառավարությանը, որպեսզի վերջինս ուսումնասիրի այս խնդիրը և ծանր սոցիալական վիճակում գտնվող ընտանիքների, որոնց զավակները հերոսաբար իրենց կյանքը զոհաբերել են հանուն հայրենիքի, կոմունալ ծախսերի բեռը ժամանակավորապես վերցնի իր վրա, մինչև այդ ընտանիքները հնար կգտնեն այդ իրավիճակից դուրս գալու համար:

Հուսով ենք, որ Կառավարությունը ուղիներ կգտնի խնդրին դրական լուծում տալու համար:

 

Հանուն օրենքի հասարակական շարժման համակարգող խումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031