ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին այսօր Գյումրիում պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ի՞նչ լուծում է տեսնում Ղարաբաղյան խնդրի կարգավորման շուրջ, ասաց.
«Գիտեք, որ վաղը Վիեննայում շատ կարեւոր հանդիպում է տեղի ունենալու, հավատացած եմ, որ այդ հանդիպումները կարող են դրական ազդեցություն ունենալ հակամարտության կարգավորման տեսանկյունից: Եվրամիության ուղերձը շատ հստակ է. զինադադարը պետք է ամրապնդվի, փոխվստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումներ պետք է նախաձեռնվեն եւ խաղաղ պայմանագրի կնքման համաձայնագիր: Հակամարտությունը ռազմական լուծում չունի, պարզապես այս ուղերձը վաղը ներկայացվելու է երկու կողմերին՝ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին: Մենք հավատում ենք ու միտված ենք խաղաղության ամրապնդմանն այս տարածաշրջանում, կարծում եմ, որ Հայաստանն ու Հայաստանի ժողովուրդը, Ադրբեջանն ու Ադրբեջանի ժողովուրդը նույնպես պետք է պատրաստվեն խաղաղության, եւ Եվրամիությունը պատրաստ կլինի աջակցելու այս ամենին»:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ