Լրահոս
Օրվա լրահոսը

«Տաք-տաք» քննարկումներ Ընտրական օրենսգրքի շուրջ

Մայիս 15,2016 21:36

Վաղը մինչ ԱԺ հերթական քառօրյայի մեկնարկը տեղի կունենա ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը: Քվեարկության կդրվի ՀՀ ընտրական օրենսգրքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ քառօրյայի օրակարգ ընդգրկելու հարցը: Այդ հարցը քննարկվեց հանձնաժողովի ուրբաթ օրը կայացած նիստում:

Քվեարկությունը հետաձգվեց, քանի որ ամփոփաթերթերը դեռ պատրաստ չէին: Նախագիծն էլ վերջին պահին էր բաժանվել պատգամավորներին: Ինչպես նկատեց հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը`«տաք-տաք»: Դավիթ Հարությունյանը խոստացավ, որ շաբաթ օրն առավոտյան ամփոփաթերթերը կտրամադրվեն հանձնաժողովին: Մեր տեղեկություններով, դրանք այդպես էլ տեղ չեն հասել:

Ուրբաթ օրը պատրաստ չէր նաեւ փաթեթը հարակից օրենքների, որոնցում նոր ԸՕ-ով պայմանավորված՝ փոփոխություններ են նախատեսվում:

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը եւ Արեւելյան գործընկերության Հայաստանի ազգային պլատֆորմը ՀՀ նոր ընտրական օրենսգրքի եւ հարակից իրավական ակտերի վերաբերյալ 81 առաջարկ են մշակել եւ հրապարակել : Առաջարկների հեղինակները նաեւ նշում են, որ որեւէ արձագանք չեն ստացել:

Aravot.am-ն այսօր փորձեց պարզել`ի՞նչ վերաբերմունք ունեն պատկան պաշտոնյաներն այս առաջարկների վերաբերյալ: ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն ասաց, որ բոլոր առաջարկները, որոնք ստացվել են հանձնաժողովում, իրենք փոխանցել են նախագծի հեղինակներին:

Նախագծի հեղինակների հետ այդպես էլ չհաջողվեց կապ հաստատել եւ պարզել նրանց վերաբերմունքը: Չհաջողվեց պարզել նաեւ՝ պատրա՞ստ են արդյոք հարակից օրենքների փաթեթը եւ ամփոփաթերթերը: Մեր հեռախոսազանգերն անպատասխան մնացին:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031