Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գերմանիայում շարունակվում են Հայոց Ցեղասպանության 101-րդ տարելիցի հուշ միջոցառումները

Մայիս 15,2016 19:31

Գերմանիայի Հալլե քաղաքի կենտրոնում, ուր անցյալ տարի տեղադրվեց հայկական խաչքար, մայիսի 13-ին իրենց հարգանքի տուրք են մատուցել Սաքսեն Անհալտ երկրամասի հայ համայնքի ներկայացուցիչները գերմանացի քաղաքական գործիչների և հոգևոր առաջնորդների հետ միասին: Հուշ-միջոցառումը կազմակերպել է տեղի հայ համայնքը հոգևոր առաջնորդ Տեր Գնել քահանա Գաբրիելյանի գլխավորությամբ:

«Մենք անցած տարի Հալլեի կենտրոնում կանգնեցրինք հայկական խաչքար, մայիսի 10-ին մեծաթիվ կազմով օծեցինք այն: Այս տարի ևս մայիսի այս օրերին մեր հարգանքի տուրքն այստեղ մատուցեցինք, որ մյուս միջոցառումների հետ համատեղեինք, այսինքն մյուս համայնքների իրադարձություններին չխանգարեինք»,- մեզ հետ զրույցում պարզաբանեց Տեր Գնել քահանա Գաբրիելյանը:

Ելույթի խոսքով հանդես են եկել Հալլեի քաղաքապետ դր. Բերնդ Վիգանդը, ով հիմնականում անդրադարձել է Հայոց Ցեղասպանության հարյուրամյա պատմությանը, ներկա փուլին և տեղի հայկական համայնքի հետ արդյունավետ և համերաշխ համագործակցության ընթացքին:2 Bernd Wiegand

Հայկական կողմին մշտապես աջակցելու, օժանդակելու համար քաղաքապետին և ներկա գտնվողներին իր շնորհակալության խոսքն է ուղղել Հալլեի հայ համայնքի վարչության ատենապետ Հարություն Մանուկյանը:3 Harutyun Manukyan

Այնուհետև հոգևոր դասի կողմից կատարվել է բարեխոսական աղոթք հայերեն և գերմաներեն տարբերակով: Այն կատարել են Տեր Գնել քահանա Գաբրիելյանը, Սաքսեն Անհալտ երկրամասի հոգևոր պատասխանատու, քահանա Յուրգեն Դիտտրիխը և Հալլե քաղաքի կաթոլիկ եկեղեցիների հոգևոր պատասխանատու Ռայնհարդ Հենչելը:4 (1)

Երեկոյան միջոցառումը շարունակվել է դահլիճում, որտեղ նախ ողջույնի խոսքով ելույթ է ունեցել Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը: Հուշ համերգի ընթացքում ելույթ են ունեցել երկու ակապելլա կատարողներ` Արփինե Օհանյանը և Հասմիկ Միրոյանը:

 

Գայանե Առաքելյան

Արվեստագիտության թեկնածու

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031