Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ է կատարվել Հադրութում՝ գեներալ Մանվել Գրիգորյանի մասնակցությամբ. Սուրեն Սարգսյանի հարցազրույցը՝ Վահան Բադասյանի հետ (տեսանյութ)

Մայիս 15,2016 17:40

Մայիսի 9-ին Հադրութում միջադեպ էր տեղի ունեցել՝ գեներալ Մանվել Գրիգորյանի մասնակցությամբ: Օրեր առաջ որոշ լրատվամիջոցներում կցկտուր տեղեկատվություն հայտնվեց կատարվածի վերաբերյալ: Այդ օրը ես այնտեղ էի, հանդիպեցի զինվորներին, ում հայհոյել էր Մանվել Գրիգորյանը:

Որպես ազատամարտիկ, լրագրող ձեռնպահ եմ մնում իմ զգացմունքներն արտահայտելուց կամ կատարվածին գնահատականներ տալուց: Այդ զինվորներից յուրաքանչյուրի փոխարեն կարող էր լինել իմ ու ձեր զավակը. հետևություններ դուք արեք:

Արցախի հերոս հրամանատարներից մեկը՝ Վահան Բադասյանը, ինձ հետ զրույցում ներկայացրեց միջադեպի մանրամասները, նաև՝ թե ինչով էր զբաղված Մանվել Գրիգորյանը պատերազմի տարիներին:

Սուրեն ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (10)

Պատասխանել

  1. «Առավոտ»լավ գործ ես սկսել:Պատռեք բոլոր «քաջ նազարների» ի դիմակները:Առաջ:

  2. Григорий says:

    Все сказано правильно!

  3. Տիգրան says:

    Կեցցե՛ս, Վահան Բադասյան:

  4. Կեցցես, Վահան: Լիովին միանում եմ ասածներիդ: Աջակցությունս եմ հայտնում Քեզ իմ համեստ կարողություններով: Իշխանությունները պետք է հասկանան, որ մանվելն ու մանվելանմաններն իրենց պահվածքով մեծագույն բարոյական վնաս են հասցնւմ առաջնագծում կանգնած զինվորականությանը և հայրենիքին ծառայող բոլոր իսկական նվիրյալներին: Հադրութում բոլորն էլ լավ են ճանաչում պատերազմից հետո գեներալ հորջորջված մանվելին ու մեղմ ասած զզված են: Իշխանությունները պետք է հասկանան դա: Ուստի պետությունը և իշխանությունները մանվելներին ընդհանրապես պետք է արգելեն հայտնվել Արցախում, արգելեն ի ցույց դնել ինքնահռչակ, անօրինական, իրականում չունեցած ինչ որ իրավունքներ, արգելեն քրեականին նմանվող զոռբայական, ցուցամոլ պահվածքի ցանկացած դրսևորում՝ հատկապես առաջնագծում ու զինվորականների նկատմամբ, իսկ նման անընդունելի և ինքնագլուխ դրսևորումների դեպքում, որոնք, ցավոք եզակի չեն, պատժեն: Մանվելանմաններին Արցախ մուտքի արգելքը միայն կամրացնի զորքի ոգին ու թույլ կտա սևեռվել ռազմական խնդիրների լուծման վրա: Այդպիսի խնդիրները շատ են, բայց վստահաբար կլուծվեն մեր պետական բանակի հրաշալի զինորների ու սպաների կողմից: Իսկ առանց մանվելների, դրանք պետական բանակի կողմից կլուծվեն ավելի արագ ու փառահեղ ձևով: Կա պետություն, կա պետական բանակ, որոնք էլ պետք իրականացնեն իրենց գործառույթները, որոնց մանվելները, իրենց պահվածքով, մեղմ ասած, միայն խոչընդոտում են և արդեն շատ վաղուց: Իսկ թե դա ինչ է նշանակում պատերազմի ժամանակ, թող որոշեն, ավելին, ստիպված կլինեն որոշել պետական իրավասուները: Եթե իշխանությունները չլուծեն այդ հարցը, այն կլուծի առաջիկա սպասվող պատերազմը կամ հանուն հայրենիքի պատերազմի պատրասվող իսկական հայրենասեր զինվորականությունը:
    Հարգանքներով, Սեյրան Մինասյան

    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2016/05/15/692090/

    © 1998 – 2016 Առավոտ – Լուրեր Հայաստանից

  5. Նարեկ says:

    Ղարաբաղի փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը նույնպես շատ լավ ճանաչում է Մանվելին ու պատահական չի, որ դեռ ապրիլի 10-ին Ֆեյսբուքում գրեց.
    «Այս օրերին մենք Արցախում հանդիպեցինք տարբեր նախաձեռնությունների, կամավորական ջոկատների, աշխարհազորայինների, շոու-բիզնեսի ներկայացուցիչների, քաղաքական և հասարակական դեմքերի, որոնց ի սրտե պետք է հայտնեմ շնորհակալությունս Արցախով ապրելու համար: Միևնույն ժամանակ, ի լուր բոլորի, ուզում եմ տեղեկացնել, որ Արցախն անցել է իր առօրյա կյանքին, որ արցախցին ապրում ու գործում այնպես, ինչ մինչ ապրիլմեկյան իրադարձություններն էր։ Այո հարկավոր են օգնություններ՝ բանակի համար սպառազինությունների ձեռք բերման, վնասված բնակավայրերի բարեկարգման համար: Բայց վստահ եղեք՝ հայոց բանակը իր տեղում է և մարտունակ, ու մենք արդեն կարող ենք մեր դիրքերն ու զորամասերը ամբողջությամբ հանձնել մեր զինվորներին: Քաղաքացիական կյանքում անելիքները ևս շատ են, իսկ հասարակության մեջ հանգստությունը ապահովելու համար մենք պիտի ապահովենք յուրաքանչյուր կամավորականի տունդարձի ճանապարհը»:

    Ափսոս ամեն տեսակ մանվելները չլսեցին Աղաբեկյանին:

  6. vahan says:

    մանվելի վոճով զենքնել է ձեռքտ զինամռերքնել դնեիք տեղնու տեղը հարցերը լուծեիք այլ վոչ թե հետո նախագահի աթոռը զբաղեցնողին դիմես ինչ վոր հարցով

  7. Աշոտ says:

    Մանվելին կուլակաթափ արեք, պահանջեք թալանածը հետ բերի, նաև ասեմ,որ գեներալի բարձր կոչումը մի էժանացրեք մանվելներով

  8. Marianna says:

    Կեցցեք…ԻՍԿԱԿԱՆ ՏՂԱՄԱՐԴ !!!!!

  9. Վարազ ՍՅՈՒՆԻ (Ամստերդամ) says:

    Սյունիքի պատանի երկրապահների հրամանատարը Լիսկայի տխրահռչակ օգնական/թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանն է: Նույն այս Զարզանդ Նիկողոսյանը Երկրապահ կամավորների միության (ԵԿՄ) Սյունիքի մարզային խորհրդի փոխնախագահն է: Իսկ ահա Լիսկայի նույնչափ տխրահռչակ տղան՝ Տիգրան Խաչատրյանը, Գորիսի երիտասարդ ԵԿՄ-ի նախագահն է: Սա արդեն ԱՄԵՆ ԻՆՉ է ասում այս կազմակերպությունների մասին.այսպիսի «հրամանատարներ» ունեցող կազմակերպություններից լավ հոտ չի գալիս: Ներքին թշնամուն սկզբից մաքրեք:

  10. nona says:

    Բա էս անտերության համայնապատկերի ֆոնին ոնց չվառվի դիրքերում նահատակվածների ծնողների ջիգյարը, բա բիրդան աղաներից ու շառլատաններից մի օր ազատագրում պիտի լինի, թե չէ:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031