Հենց նոր Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանն Aravot.am-ին տեղեկացրեց, որ «Դղյակ» խանութի տիրոջ Գուրգեն Ավետիսյանի սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի եւ 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: «Նախաքննության ընթացքում ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների եւ իրականացված քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա հանցանքը կատարելու կասկածանքով ձերբակալվել է Գյումրի քաղաքի բնակիչ, 1976 թվականին ծնված Ա. Փ.-ն», -փոխանցեց Րաֆֆի Ասլանյանը:
Մեր հասած տեղեկություններով էլ, Ա Փ.-ն Գուրգեն Ավետիսյանի մտերիմ ընկերներից մեկն է: Թե ո՞րն է եղել սպանության դրդապատճառը, կտեղեկացնենք ավելի ուշ:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ