Լրահոս
Օրվա լրահոսը

Ջամալա. Մորս նախնիները Լեռնային Ղարաբաղից են, տատիկիս մայրը մոր կողմից հենց Արամ Խաչատրյանի բարեկամն է (Տեսանյութ). 168.am

Մայիս 15,2016 10:21

«Եվրատեսիլ 2016» երգի մրցույթում այս տարի «1944» երգով հաղթած Ուկրաինայի ներկայացուցիչ ջազային և օպերային երգչուհի Ջամալան (իսկական անունը` Սուսաննա Ջամալադինովա) այս տարվա ապրիլին բացառիկ հարցազրույց էր տվել «168 ժամ» թերթին:

Հիշեցնենք, որ նրա երգը պարունակում է հստակ ուղերձներ՝ ուղղված Ռուսաստանին: Երգչուհու մայրը հայ քրիստոնյա է, իսկ հայրը՝ մուսուլման թաթար: Հարցազրույցներից մեկում նա նշում է, որ իրենց ընտանիքում կրոնական անհանդուրժողականություն չկա, իսկ ինքը հարում է իսլամին:

– «Եվրատեսիլ» երգի մրցույթին ներկայանալու եք «1944» երգով, որի մասին այսպես եք արտահայտվել. «Ինձ համար սա շատ անձնական երգ է, և ես շատ կցանկանայի, որ նրանում առկա հաղորդագրությունը լսեն, և որքան հնարավոր է՝ շատ մարդիկ՝ և´ մեր երկրում, և´ մեր երկրից դուրս»: Ինչո՞ւ ընտրեցիք հենց այդ թեման:

– Երգի պատմությունը սկսվել է դեռ այն ժամանակ, երբ ես շատ փոքր էի: Իմ տատիկի մայրը՝ Նազիլխանը, ով վերապրել էր գաղթը, շատ է պատմել այդ իրադարձությունների մասին: Երբ սովետական բանակը մտել է Մալորեչենսկոյե (դա իմ տատիկի ու ամբողջ ընտանիքի հայրենի գյուղն է), նրանց դիմավորել են՝ ինչպես հերոս-ազատագրողների, ընդունել են տներում, հաց ու ջուր տվել, երգել նրանց համար: Այդպես շարունակվել է 5 օր: Իսկ մայիսի 18-ին՝ վաղ առավոտյան, բոլորին ասել են. «Հավաքվելու համար ունեք 15 րոպե…»: Հետո բոլորին ուղղակի կենդանիների նման լցրել են բեռնատար վագոնները, զմռսել ու տարել Միջին Ասիա:

Այս թեման ողջ կյանքում ինձ հանգիստ չի տվել: Ինձ թվում էր, թե այդ ողբերգության մասին մոռացել են, ոչ ոք չի հիշում 10 հազար ղրիմյան թաթարների մասին, որոնք մահացել են այդ գնացքներում և հետո արդեն՝ Միջին Ասիայում: Նրանց հոգիները հանգիստ չեն գտել: Մոտ կես տարի առաջ ես որոշեցի դրա մասին երգ գրել: Սկզբում այն անվանեցի «Душі», (ուկր.՝ հոգիներ), տեքստն ուկրաիներեն էր, կրկներգը՝ ղրիմաթաթարերեն: Իսկ հետո որոշեցի անգլերեն տարբերակը ստեղծել ու այն անվանեցի՝ «1944»:

– Լսե՞լ եք Հայաստանի մասնակցի՝ Իվետա Մուկուչյանի երգը, հավանե՞լ եք այն:

– Այո, լսել եմ, փայլուն երգ է: Ինքը՝ Իվետան, արժանավոր կատարող է: Նա բոլոր շանսերն ունի՝ բարձր հորիզոնականներ զբաղեցնելու:

– Ես գիտեմ, որ Ձեր մայրը հայ է: Ի՞նչ գիտեք Հայաստանի մասին, եղե՞լ եք Հայաստանում:

– Մորս նախնիները Լեռնային Ղարաբաղից են, որտեղից պապիկիս ծնողները ստիպված են եղել հեռանալ Միջին Ասիա: Պապիկս այդ ժամանակ 5 տարեկան էր, նրա ընտանիքին կուլակաթափ են արել: Ղրղըզստանում նա զբաղվել է շերամապահությամբ:

Մորեղբայրներիցս մեկը փորձել է կառուցել մեր տոհմածառը, որպեսզի հասկանա, թե ո՞վ է գտնվում նրա հիմքում: Պարզվել է, որ տատիկիս մայրը մոր կողմից հենց Արամ Խաչատրյանի՝ իմ սիրելի կոմպոզիտորի բարեկամն է:

Պատանեկության տարիներիս կարևոր հանդիպումն ինձ համար ծանոթությունն էր Ղրիմում հարգանք վայելող հայազգի կոմպոզիտոր և գործիքավորող, արդեն հանգուցյալ, Գենադի Ասցատուրյանի հետ: Նա սովորեցրել է ինձ ջազի հիմունքները, ստիպել լսել բարդ երաժշտություն, ինձ համար գործիքավորումներ արել: Ես Ասցատուրյանների ընտանիքի անդամ էի դարձել, գնում էի հայկական երեկոների…

 

 

Նյութն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի կայքում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Հայկական մամուլում այս սխալը շատ են անում. «հայ քրիստոնյա» չի կարող լինել. կան քրիստոնյա հայեր:

    Ուկրաինայի երգն իրոք լավն էր:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031