Մայիսի 14-ին, ժամը 18.52-ին ահազանգ է ստացվելն, որ Գառնի գյուղով անցնող Ազատ գետը վարարել է, ինչի հետևանքով Հնդկաստանի Հանրապետության վեց քաղաքացիներ չեն կարողանում անցնել գետի մյուս ափը:
Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության՝ դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:
Փրկարարները Հնդկաստանի Հանրապետության վեց քաղաքացիների անցկացրել են գետը:
***
Կարդացեք նաև
Մայիսի 14-ին, ժամը 16.40-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Դարպաս գյուղի սկզբնամասում քաղաքացի է ընկել ձորը (մոտ 60 մ.). քաղաքացուն ձորից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները ոչ սթափ վիճակում գտնվող Ե. Հ.-ին (ծնված 1960թ.) դուրս են բերել ձորակից:
«1-03» ծառայության աշխատակիցները քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն. հոսպիտալացման կարիք չի առաջացել: