ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանի գրասենյակը դարձյալ պարզաբանում է տարածել.
Որոշակի թյուրըմբռնումներից խուսափելու համար, կրկին պարզաբանում ենք, որ ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանի որդին՝ Գուրգեն Գուրգենի Արսենյանը, երբևէ չի խուսափել վարույթն իրականացնող մարմնից,պարզապես վերջինս գտնվել է արտերկրում, ինչի մասին զանգահարել և ֆաքսի միջոցով տեղեկացրել է համապատասխան քննչական մարմիններին, ինչպես նաև հստակ տեղեկություն է տվել, որ սույն թվականի մայիսի 11-ին վերադառնալու է Հայաստանի Հանրապետություն, ինչը որ տեղի է ունեցել:
2016թ.-ի մայիսի 11-ին` ժամը 16:10-ի սահմաններում Գուրգեն Գուրգենի Արսենյանը հատել է Վրաստան-Հայաստան սահմանը և «Բագրատաշեն» սահմանային անցակետում ինքնակամ ներկայացել է իրավապահ մարմիններին: