Մայիսի 14-ի երեկոյան Վայոց ձորի մարզի Վայքի սահմանապահ դիրքերում հակառակորդի դիպուկահարի կրակոցից մահացել է 25-ամյա պայմանագրային զինծառայող Արամ Վաղինակի Օհանյանը:
Այս տեղեկություն հաստատելով՝ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Միայն մահվան փաստն եմ հաստատել, իսկ հանգամանքները կներկայացնենք հետո»: