Մայիսի 14-ին Ստոկհոլմում կայացավ «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի եզրափակիչ փուլը: «Love Wave» երգով Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանը հանդես եկավ 26 համարի ներքո։
Հայաստանի մասնակցի օգտին առավելագույն՝ 12 միավորով քվեարկեցին Բուլղարիան, Իսպանիան, Ռուսաստանը, իսկ՝ Մոնտենեգրոն, Հունաստանը` 10,
Հայաշատ երկրներից միավորներ չստացանք: Իվետա Մուկուչյանը զբաղեցրեց 7-րդ տեղը:
Կարդացեք նաև
Ժյուրիի քվեարկության արդյունքներով՝ լավագույն հնգյակում էին Ավստրալիան, Ուկրաինան, Ֆրանսիան, Մալթան եւ Ռուսաստանը: Հեռուստաքվեարկության արդյունքում ամենաբարձր միավորը ստացավ Ռուսաստանը:
Ժյուրիի եւ հեռուստաքվեարկության արդյունքների հանրագումարում «Եվրատեսիլի» հաղթող դարձավ՝ Ուկրանինան ներկայացնող Ջամալան, որը հայկական արմատներ ունի:
Մրցույթի ամենասպասված իրադարձություններից մեկը Ջասթին Թիմբերլեյքի նոր Can’t stop the feeling երգի պրեմիերան էր, որը հնչեց «Եվրատեսիլ 2016»-ի եզրափակիչի քվեարկության ընդմիջմանը ։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Բայց ուրիշ լրատուներ նշել են, որ նրա մոր մեծ-մայրը Ղրիմի թաթարներից է, որ 1944 թվականին աքսորվել են Ղրիմից: Ոչ մի լրատու չի գրել որ նա հայկական արմատներ ունի: Ու երգն էլ կես թրքերեն – կես անգլերեն էր: Երգի անունն էլ է.- «1944»: Այդ երգը պարզապես քաղաքական երգ էր, և նվիրված էր թաթարներին:
Կարելի՞ է բացատրեք նրա հայկական արմատների մասին:
Հարգելի Ռուբինա Օհանյան: Ջամալան ինքն է այդ մասին պատմել հարցազրույցում. «Մորս նախնիները Լեռնային Ղարաբաղից են, որտեղից պապիկիս ծնողները ստիպված են եղել հեռանալ Միջին Ասիա: Պապիկս այդ ժամանակ 5 տարեկան էր, նրա ընտանիքին կուլակաթափ են արել: Ղրղըզստանում նա զբաղվել է շերամապահությամբ: Մորեղբայրներիցս մեկը փորձել է կառուցել մեր տոհմածառը, որպեսզի հասկանա, թե ո՞վ է գտնվում նրա հիմքում: Պարզվել է, որ տատիկիս մայրը մոր կողմից հենց Արամ Խաչատրյանի՝ իմ սիրելի կոմպոզիտորի բարեկամն է»:Աղբյուրը © 168.am
Սիրելի Աննա Իսրայելյան, երևի Ջամալայի մեջ թաթարական գենը ավելի ուժեղ է, քան ղարաբաղյանը: Ավելի լավ է, շատ նշանակություն չտանք դրան: Լավ է, չի ասել Կասպարովն էլ քեռիս է: