Մայիսի 14-ին Ստոկհոլմում կայացավ 200 մլն լսարան ունեցող «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի եզրափակիչ փուլը: Հայաստանն արդեն 10-րդ անգամ է մասնակցում «Եվրատեսիլին»՝ այս տարի մեր երկիրը «Love Wave» երգով ներկայացնում է Իվետա Մուկուչյանը՝ 26 համարի ներքո։
Մյուս երկրները հանդես եկան հետեւյալ հաջորդականությամբ՝
1.Բելգիա, 2. Չեխիա, 3. Նիդեռլանդներ, 4.Ադրբեջան, 5.Հունգարիա, 6. Իտալիա, 7.Իսրայել, 8.Բուլղարիա, 9.Շվեդիա, 10.Գերմանիա, 11.Ֆրանսիա, 12. Լեհաստան, 13. Ավստրալիա,14. Կիպրոս, 15.Սերբիա, 16. Լիտվա, 17. Խորվաթիա, 18.Ռուսաստան, 19.Իսպանիա, 20.Լատվիա, 21.Ուկրաինա, 22.Մալթա, 23.Վրաստան, 24.Ավստրիա, 25.Միացյալ Թագավորություն եւ 26. Հայաստան:
Կարդացեք նաև
«Սիրո միջոցով համախմբելու ենք հանուն երաժշտության»,-հայտարարեցին հաղորդավարները: Նաեւ հավելեցին, որ առաջին անգամ ուղիղ հեռարձակմամբ մրցույթը կդիտեն ԱՄՆ-ում եւ Չինաստանում:
Բելգիայի 18-ամյա ներկայացուցիչ Լաուրա Տեսորոն հանդես եկավ «Որն է ճնշումը» երգով, Չեխիայի ներկայացուցիչ Գաբրիելայի երգը կոչվում էր «Ես կանգնած եմ», նա բավականին լավ էր պատրաստվել ու սպիտակ զգեստն էլ տպավորիչ էր:
Նիդերլանդների անչափ զգայուն պատվիրակ Դաուե Բոբը 2012-ին ճանաչվել էր Նիդերլադներիլ լավագույն երգիչ: Հենց այս երիտասարդն էր Հոլանդական RTL Nieuws-ին տված հարցազրույցում Իվետա Մուկուչյանի մասին ասել, որ նա կրքոտ եւ ինտելիգենտ աղջիկ է: Բոբի ելույթը բավականին ջերմ ընդունվեց դահլիճի կողմից: Հաջորդը Ադրբեջանի մասնակիցն էր՝ Սամրան, որը օրերս կայացած ասուլիսում իբրեւ ադրբեջանական երգ ներկայացրել էր հայկական «Սարի աղջիկը»:
Ինչ վերաբերում է Հունգարիայի ներկայացուցիչ, նախկին բասկետբոլիստ Ֆրեդիին, նա հավակնում է հաղթել «Եվրատեսիլում»: Իտալուհի Ֆրանչեսկան իր երկրի ծագող աստղերից է, նա էլ նման ցանկություն ունի:
Իսրայելը ներկայացրեց սկանդալային Հովի Սթարը, նախկին վարսահարդարը, որը պաշտում է երգելը: Ի դեպ, վերջինս իր ոչ ավանդական սեռական կողմնորոշման պատճառով մի անգամ բռնության է ենթարկվել Ռուսաստանի օդանավակայաններից մեկում։ Բուլղարիան ներկայացնող Պոլի Գենովան բեմ դուրս եկավ կիսախուզած գլխով ու աչք ծակող հանդերձանքով: Նրա երգը շատ ջերմ ընդունվեց: Շվեդիայի ներկայացուցիչ Ֆրանսը ընդամենը 17 տարեկան էր ու շատ հպարտ էր իր երկիրը մրցույթում ներկայացնելու համար: Գերմանիան ներկայացնում է ճապոնական ոճով հանդես եկող Ջեյմի-լին: Ֆրանսիայի ձայնը իսրայելցի երգիչ Ամիր Հադադն էր: Նա ատամնաբույժ է, բայց երգն է իր տարերքը: Լեհաստանը ներկայացնում է Միխալ Շպակը, որը եւս մրցույթը իր երկիր տանելու հույս ունի: Նա հանդես եկավ մեղեդային, գեղեցիկ երգով:
Ավստրալիան առաջին անգամ էր մասնակցում կորեուհի պրոֆեսիոնալ երաժշտի միջոցով, որը հզոր ձայն ուներ ու բավականին հաջող ելույթ ունեցավ, իսկ Կիպրոսը Minus one ռոք խմբով ներկայացավ: Կրակոտ երգչուհի Սանյա Բուչիչը մանկուց է երգել սերբիական ազգային երգեր, նա ոչ միայն պրոֆեսիոնալ երաժիշտ է, նաեւ երաժիշտների զավակ: Լիտվացի Դոննի Մոնտելը երկրորդ անգամ է ներկայացնում իր երկիրը «Եվրատեսիլում», նա չի հաշտվել 2012-ին երրորդ տեղը զբաղեցնելու փաստի հետ: Խորվաթիան եւս ներկայացավ կնոջ դեմքով՝ գեղեցկուհի Նինան էլ էր ինքնատիպ հանդերձներ կրողների թվում: «Սմեշ» խմբի նախկին մասնակից Սերգեյ Լազարեւը Ռուսաստանի դրոշակակիրն էր այս մրցույթում, նրա շոուն եւս լավագույններից էր: Իսպանուհի Բարեյը ներկայացել է սեփական երգով: Նրա կրակոտ «Say yay» երգին բացականչությունների տարափ հաջորդեց: Լատվիացի սկսնակ երաժիշտ Յուսթսը մինչ եվրատեսիլյան բեմ հասնելը փողոցային երգիչ է եղել: «Եվրատեսիլում» էլ առանձնապես չփայլեց:
Հայկական արմատներով ուկրաինացի Ջամալան էլ իր հեղինակած երգով հանդես եկավ: Մալթայի ներկայացուցիչ Իրա Լոսկոն, որ 2002-ին զբաղեցրել էր երկրորդ տեղը «Եվրատեսիլում», Հայաստանի հետ որոշ առնչություն ուներ: Նա ապրիլին պրոմո-արշավով եղել է Հայաստանում ու հասցրել սիրահարվել մեր երկրին: Բեմի վրա նշմարվում էր Իրայի փորիկը՝ նա շուտով մայր է դառնալու:
Մեր հարեւան Վրաստանը ներկայացրեց հայազգի երաժիշտ Նիկա Քոչարովը՝ Young Georgian Lolitaz խմբի հետ: Խմբի երեք անդամներից եւս երկուսը ազգությամբ հայ են (Գիորգի և Դիմա Հովհաննիսյաններ):
Ավստրիան ներկայացրեց Զոուին, որը նույնիսկ հուզվեց իր իսկ երգի ավարտին: Ջոն եւ Ջեյքն էլ Միացյալ Թագավորության երգի մունետիկներն էին՝ «Դու միայնակ չես» ստեղծագործությամբ: Հաճելի էր, որ մրցույթի հաղորդավարներից մեկը՝ խոսելով Եվրատեսիլյան՝ իրեն դուր եկած երգերից, երգեց Ինգա եւ Անուշ Արակյանների երգը:
Մրցույթի ամենավերջին մասնակիցը Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանն էր: Նրա բուռն ելույթը ոգեւորեց դահլիճին:
Հավելենք, որ «Եվրատեսիլ »2016-ի պատկերանիշը խատուտիկն է, որը խորհրդանշում է ոչ միայն դիմադրողականության եւ ճկունության ուժը, այլեւ վերածնունդ՝ երբ խատուտիկի սերմերը թռչում եւ ընկնում են նոր վայր, այդտեղ նոր կյանք է սկսվում: Շուտով հայտնի կդառնա հաղթողի անունը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Հ. Գ. Ի դեպ, «Եվրատեսիլ-2016» երգի մրցույթի եզրափակիչ համերգի մեկնարկից ժամեր առաջ Ստոկհոլմի բնակիչներն ու հյուրերը երկնքում ինքնաթիռ են նկատել. «Ղարաբաղը սիրում է Իվետային» պաստառով: Ինքնաթիռն անցել է Շվեդիայի Գլոբ արենա համերգային համալիրի վրայով:
Դե ինչ, Եվրատեսիլում հաղթեց քաղաքականությունը, ինչպես գրում է շվեդական Աֆթունբլադեթը: Մեր Իվետան լավագույնն էր: Շատ անարդար է, երբ հայերին, սպառնում են Արցախի դրոշի համար, իսկ Ուկրայինայի ներկայացուցչի բացահայտ քաղաքական և միջակից էլ ցածր երգը հաղթում է: Ջամալան, ի դեպ, ոչ մի հայկական արմատ չունի, անունը Սուսանա է (բոլոր ազգերի մեջ շատ տարածված անուն), ազգանունը՝ գիտեք: Իր քաղաքական երգը՝ 1944, նվիրված է Ղրիմի թաթարների արտաքսմանը, ինքը՝ Ջամալան ասում է, որ այդ երգը նվիրւմ է իր մորական տատին,որը սարսափելի տառապանքներ է կրել:Շվեդական մամուլը գտնում է, որ շատ է քաղաքականացված Եվրատեսիլը, բայց նաև անթաքույց ուրախությամբ նշում են, որ Պուտինի քիթը տրորեցին: Էլի անարդար. ռուս երգիչը Ջամալայից լավն էր: Աֆթունբլադեթի լրագրողը Ջամալայի, թաթարների ու տատիկի մասին պատմություններից հետո հռետորական հարց է տալիս՝ Դու լսու՞մ ես, Պուտին: Մեր մասին քար լռություն: Ջահանդամը լոեք կամ խոսեք: Մեր Իվետան բոլորից գեղեցիկն էր, համարձակն ու հրաշալին:
ՀԳ Իսկ երկնքում Ճախրում էր՝ Ւվե՛տա, ես սիրում եմ քեզ-ը,(Ղարաբաղը), ինչպես Հայնեի բանաստեղծության մեջ: