Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Իշխանը՝ աղի պատյանի մեջ

Մայիս 15,2016 12:30

Այս յուրահատուկ ձեւով պատրաստված ձուկը շատ նուրբ համ ունի, բացարձակապես աղի չէ, եւ շատ տպավորիչ տեսք ունի:

Անհրաժեշտ մթերքները
Իշխան- 1 հատ (ցանկալի է հնարավորինս մեծ չափսի՝ 1-1,5 կգ եւ ավելի)
Ծովի խոշոր աղ- 2 կգ
Ձու- 1 հատ
Կիտրոն-2 հատ
Թարմ կանաչի (մաղադանոս, սամիթ կամ թարխուն)- 1 կապ
Սեւ պղպեղ՝ ըստ ճաշակի
Դափնու տերեւ- 2-3 հատ

Պատրաստման եղանակը

Ձուկը մաքրեք, սակայն թեփուկները չհեռացնեք: Լավ լվացեք եւ շատ լավ չորացրեք՝ թղթե սրբիչով:

Ձկան վրա եւ մեջը սեւ պղպեղ արեք: Մեջը տեղավորեք լվացած, չորացրած, բայց չկտրատած ամբողջ կապ կանաչին, որը պետք է պաշտպանի ձկանը՝ մեջը աղ լցվելուց: Նաեւ ձկան փորի մեջ մտցրեք մեկ կիտրոնը՝ շերտատած:
Մյուս կիտրոնի կեղեւը քերեք ծովի աղի մեջ, որը լցրել եք մեծ թասի մեջ: Ավելացրեք մանրած դափնու տերեւը, ձուն, լավ խառնեք: Ավելացրեք նաեւ այդ կիտրոնի ողջ հյութը:

dzuk1 dzuk2

Փայլաթիթեղը դրեք ջեռոցի թավայի մեջ: Վրան լցրեք աղի խառնուրդի մեկ երրորդը, տարածեք ձկան չափով: Ձուկը տեղավորեք աղի վրա եւ մնացած աղով ամբողջովին պատեք ձկանն այնպես, որ ոչինչ դուրս չմնա: Աղի մեջի ձուն եւ լիմոնը թույլ կտան բավականին պինդ կաղապար ստանալ:

dzuk3 dzuk4 dzuk5

Դրեք 220 աստիճան տաքացրած ջեռոցը 30-40 րոպե: Անջատեք, թողեք հանգստանա մի տաս րոպե, որից հետո բերեք, ցուցադրեք հյուրերին ձեր շեդեւրը, կարող եք անել ավելին՝ աղի կաղապարի վրա մի փոքր օղի լցնել եւ կրակայրիչով այրել կաղապարը: Բայց դա զուտ տեսարանի համար է, որեւէ ձեւով դա ձկան համի վրա չի անդրադառնում:

dzuk6 dzuk7

Ապա տարեք հետ ձեր գեղեցկուհուն, սուր դանակով կամ անգամ մուրճով կոտրեք կաղապարը, զգուշությամբ հեռացրեք ձկան վրայից, կնկատեք, որ կաշին էլ հետն է դուրս գալիս: Ձկան ֆիլեն շատ հեշտությամբ դուրս է գալիս փշերի վրայից: Մատուցեք որեւէ խավարտի եւ կիտրոնի շերտերի հետ:
Բարի ախորժակ:

Պատրաստեց
ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ
Հ.Գ.- այս ձեւով կարելի է պատրաստել այլ ձկնատեսակներ եւս՝ սաղմոն, դորադո, սիբաս, սիգ եւ այլն:

 

«Առավոտ»

14.05.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Նարեկ says:

    Հարգելի Մելանյա

    խնդրում եմ ասեք, որտեղից կարելի է գնել ԾՈՎԻ ԽՈՇՈՐ ԱՂ:???? Այս նյութի տակ մեկնաբանություն գրեք: Ես կկարդամ

    • Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ says:

      Հարգելի Նարեկ, երեւանյան գրեթե բոլոր սուպերմարկետներում կա ծովի խոշոր աղ, միայն թե գնային խիստ տարբերությամբ՝ 1կգ-ն՝ 450 դրամից մինչեւ 2500 դրամ:

  2. Նարեկ says:

    Շնորհակալություն: Հենց կնոջս համոզեմ, որ փորձի այս ձեւով ձուկ պատրաստել, խոստանում եմ ուտելուց հետո ձեզ պատմել տպավորություններս:

  3. Նարեկ says:

    Խնդրում եմ Մելանյա Բարսեղյանին փոխանցեք, որ այս գրառումը կարդա

    Վերջապես պատրաստեցինք աղով ձուկը: Համեղ էր, թեթեւ թթու ու դա հաճելի էր: երեխաներս ասացին, որ աղի մեջ կարելի է մեկից ավելի կիտրոն ճզմել ու ավելի թթու համ ստանալ: Վստահ են, որ այդպես ավելի համեղ կլինի: Ամենակարեւորը՝ ձուկն ինքն իրեն ազատվեց փշերից ու նաեւ դրանով դուր եկավ երեխաներին՝ ուտելը հեշտացավ:

    Հաջորդիվ մտադիր ենք պատրաստել ձեր առաջարկած սունկ-պղպեղ-պանիր լցովով խորոված սունկն ու պղպեղը: Հենց պատրաստենք-ուտենք կգրեմ, բայց արդեն այն բաղադրատոմսի տակ, ոչ թե այստեղ:

    Լավ մնացեք:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031