«Չի կարող պատահել, որ հատկապես այսօրվա դրությամբ հայկական զինված ուժերում սննդի եւ անձնակազմի կերակրման հարցը լինի»,- մայիսի 14-ին լրագրողների հետ զրույցի ընթացքում ասաց զինված ուժերի 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը:
Նա ընդգծեց, որ ինքը դա իր սեփական փորձով գիտի, քանի որ 6 տարի եղել է հասարակ զինվոր՝ 2 տարի ժամկետային զինծառայող եւ 4 տարի կուրսանտ: Անդրանիկ Մակարյանը նշեց, որ զինված ուժերում տարբեր խնդիրներ կան, սակայն այդ խնդիրների շարքում անձնակազմի կերակրման հարցը չի կարող լինել:
«Դուք ինքներդ տեսաք, թե ինչ նորմատիվներ կան զորամասի մշտական տեղակայման վայրում, եւ ինչ նորմատիվներ կան մարտական դիրքերում: Դրանք տարբեր են, եւ երկուսն էլ ունեն իրենց համապատասխան տարբերությունները: Ինչի՞ համար, որպեսզի մարտական դիրքերում տարբեր տեսակի կենցաղային հարցեր՝ լվալ, տաքացնել, տարբեր տեսակի ճաշեր պատրաստել՝ ի տարբերություն նախորդ տարիների արդեն չկան: Երեւի հաշված կլինեք, թե միայն պահածոյացված քանի տեսականի կա մարտական դիրքերում»,- ասաց Անդրանիկ Մակարյանը:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Կարդացեք նաև