Լրահոս
Օրվա լրահոսը

Զինվորներն ավելի շատ սիրում են բրնձով, ոսպով փլավ, հավի մսով հարիսա. Ճաշարանի պետ

Մայիս 14,2016 23:21

Լրագրողների խումբը մայիսի 14-ին այցելեց Վայքի զորամասերից մեկը, երբ զինվորները ճաշում էին:

Ճաշարանի պետ Անահիտ Առաքելյանը լրագրողների հետ զրույցում չկարողացավ առանձնացնել կոնկրետ մի ճաշատեսակ, որը նախընտրում են զինվորները: Ըստ նրա, կարեւորն այն է, որ ճաշատեսակը լավ պատրաստված լինի եւ համեղ. «Բայց ավելի շատ սիրում են բրնձով, ոսպով փլավը, հավի մսով հարիսան: Եվ բնականաբար, մենք ցուցակը կազմելու ժամանակ հաշվի ենք առնում այդ հանգամանքը, թե ինչ է նախընտրում անձնակազմը եւ դա ընդգրկում ենք»:Anahit Araqelyan

Journalists paid a visit to the supply base of the RA Armed Forces

Journalists paid a visit to the supply base of the RA Armed Forces

Անահիտ Առաքելյանը մեզ տեղեկացրեց, որ զորամասում ավանդույթ է ձեւավորվել, երբ զինվորներից մեկի ծննդյան օրն է, հատուկ սեղան է առանձնացվում նրա համար: Ճաշի ընթացքում հայտարարվում է, որ նրա տարեդարձն է, եւ հոբելյարի ծառայակիցները ծափահարություններով շնորհավորում են վերջինիս:скачанные файлы (14)

Journalists paid a visit to N.. military unit of Vayk in Vayots Dzor Province

Journalists paid a visit to N.. military unit of Vayk in Vayots Dzor Province

Journalists paid a visit to N.. military unit of Vayk in Vayots Dzor Province

Journalists paid a visit to N.. military unit of Vayk in Vayots Dzor Province

Մեր այցելության ընթացքում այդ սեղանը առանձնացված էր ժամկետային զինծառայող Պերճ Ոսկերչյանի համար: Ի տարբերություն մյուս սեղանների այստեղ նկատեցինք նաեւ քաղցրավենիք: Շուտով Պերճ Ոսկերչյանը հենց այդտեղ իր ընկերների հետ նշեց իր 23-րդ տարեդարձը՝ ձեւավորված ավանդույթի համաձայն: Մեզ հետ զրույցում վերջինս հույս հայտնեց, որ իր 24-րդ ամյակը կնշի տանը՝  արդեն 2-ամյա որդու հետ:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031