Լրահոս
Օրվա լրահոսը

Իմ զինվորը ժամկետանց սնունդ չի ուտում. Մայոր Արթուր Պետոյան (Ֆոտոշարք)

Մայիս 14,2016 22:31

«Այն սննդատեսակը, որը արտադրվում է զինվորի համար, նրա վաճառքի հավանականությունը զրո է»,- Կենտրոնական պարենային բազա կատարած այցելության ընթացքում լրագրողներին հայտնեց զինված ուժերի թիկունքի վարչության պարենային ծառայության պետ գնդապետ Արամ Մարգարյանը:Zoramas1 Zoramas

Նա նշեց, որ զինվորների համար նախատեսված սննդամթերքի վաճառքի եւ տեղափոխման հսկողությունը շատ մեծ է՝ բացառելու համար գողության եւ վաճառքի դեպքերը: Բազայից սննդամթերքը տեղափոխվում է Վանաձորի եւ Սիսիանի առանձնացված բաժիններ, այնտեղից էլ արդեն՝ զորամասեր:

Journalists paid a visit to the supply base of the RA Armed Forces

Journalists paid a visit to the supply base of the RA Armed Forces

Journalists paid a visit to the supply base of the RA Armed Forces

Journalists paid a visit to the supply base of the RA Armed Forces

Journalists paid a visit to N.. military unit of Vayk in Vayots Dzor Province

Վայքի զորամասի 4-րդ  հրաձգային թիկունքի պետ մայոր Արթուր Պետոյանը լրագրողներին տեղեկացրեց, որ մարտական դիրքերում ամեն օր ստանում են հաց, ջուր, իսկ կարագը, ձուն երկու օրը մեկ անգամ. «Ես վստահեցնում եմ, որ այսքան ժամանակ ժամկետանց սնունդ իմ զինվորը չի կերել: Սնունդը բանակում նույնն  է»:ZoramasZoramas

Զինվորներն իրենք էլ են գոհ սնունդի որակից, համից, նրանցից Արսեն Պողոսյանը նույնիսկ քաշային փոփոխություններ է նկատել. «Ինձ համար այստեղ ավելի լավ եղավ, որոհետեւ տանը ռեժիմով չէի սնվում, իսկ այստեղ ռեժիմը պահում եմ, սնունդը օգտագործում եմ: Զգացել եմ, որ ավելի եմ չաղանում այստեղ: Օրինակ՝ տանը լոբի չէի ուտում, այստեղ ՊՆ-ի պայմաններում սիրով ուտում եմ»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031