«Ապրիլյան ռազմական գործողություններից հետո բացվեցին խութերն ու խնդիրները և իրականում հասկանում են, որ նմանատիպ իրավիճակով շարունակելն անհնարին է»,- «Առաջին լրատվական»– ի հետ զրույցում ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը, նշելով, որ, թերևս, նաև դրանով էր պայմանավորված այսօր վարչապետ Հովիկ Աբրահամյանի և ԱԺ բոլոր խմբակցությունների պատգամավորների մասնակցությամբ կոռուպցիայի և մենաշնորհների դեմ պայքարի միջոցառումների քննարկման կազմակերպումը:
Նրա խոսքով՝ քննարկման ընթացում բարձրացվել են տարբեր խնդիրներ՝ օֆշորի, գնումների, շահերի բախման, հայտարարագրերի հետ կապված և այլն. «Ներկայացվում էր խնդիրը և լուծման ուղին: Ընդհանուր ուրվագծվեցին յուրաքանչյուրի մտահոգությունը և տեսլականը, թե որտեղից կարելի է սկսել, ինչ փոփոխություններ պետք է իրականացվեն: Բաց և անկաշկանդ հավաքագրեցինք խնդիրները»:
Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: