Artsakhtv.am. Նրանք ապրում են մեր կողքին, ծառայում պաշտպանության բանակում և վտանգի պահին թելադրում մարտադաշտում: Օր լրատվականը շարունակում է անդրադառնալ քառօրյա պատերազմի համեստ հերոսներին: Ներկայացվող տեսանյութը Սևակ Ղուլյանի մասին է: Զինված ուժերի հրետանային դիվիզիոներից մեկի շտաբի պետն է: Ապրիլյան իրադարձություններն արևելյան ուղղությամբ զարգացան այնպես, ինչպես կամեցան մեր հրետանավորները: 28-ամյա մայորը վարում էր կրակը: Արդյունքում ադրբեջանական տանկերն ու զրահատեխնիկաները հենց ելման դիրքերում էլ մնացին, բայց արդեն խոցված: