Նոյեմբերյանի տարածաշրջանի Ջուջեւան գյուղից բանաստեղծ-նկարիչ Զավեն Պետրոսյանը բանաստեղծություն է ձոնել նույն տարածաշրջանի Զորական գյուղի 19-ամյա բնակիչ, ապրիլի 30-ին Թալիշի դիրքերում վիրավոր ընկերոջը փրկելիս զոհված Գարիկ Մովսիսյանի հիշատակին:
Պատերազմ էր սեգ Արցախում,
Ու դու՝ զինվոր.
Թշնամու դեմ արյունախում՝
Կարդացեք նաև
Կանգնած հզոր:
Դու օգնելու շտապեցիր
Ընկերոջը քո վիրավոր,
Ավաղ, կյանքը քո տվեցիր.
Հերոսաբար դու զոհվեցիր.
Արցունք դարձար
Թաց աչքերում քո հոր ու մոր.
Միակ եղբոր:
Դու ուսանող երկրորդ կուրսի.
Երազանքներ ունեիր մեծ,
Սիրած աղջիկ, նման լույսի,
Որ ժպտում էր քո սրտի մեջ:
Բայց ավելի մեծ էր սերը
Հայրենիքի,
Ու տվեցիր նրա համար
Սեր ու հոգի:
Ողբում ենք մենք կորուստը քո,
Բայց առավել՝ հպարտանում,
Անմահացար քո վեհ կյանքով,
Դարձար հավերժ անպարտ անուն:
Զավեն Պետրոսյան
8 մայիսի 2016թ.
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ