Police.am. Մայիսի 13-ին, ժամը 15.40-ին, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում հաղորդում է ստացվել, որ Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռի ուղևորներից մեկի մոտ փամփուշտ է հայտնաբերվել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ օդանավակայանի ավիացիոն անվտանգության հսկողության կազմակերպման և իրականացման աշխատակիցների կողմից ուղևոր՝ 1966 թ. ծնված Հարություն Ա.-ի վերարկուի գրպանից հայտնաբերվել է 1 փամփուշտ:
Հարություն Ա.-ն բերման է ենթարկվել գծային բաժին:
Կատարվում է հետաքննություն:
Անհավատալի պատմություն է երեւում, – մեկ փամփուշտ վերարկուի գրպանում! Ինչի՜ն էր հարկավոր, ու՜ր էր տանում այդ մի հատիկ փամփուշտը, կամ կարող ա Մոսկվայում չի ճարվում, կամ ինչու՜ պիտի վերարկուի գրպանը դներ, երբ ամենատխմարը գիտե որ ամենաչնչին մետաղ ,,զնգում,, է ստուգիչ դարպասով անցնելուց: Վերջը, ամոթ է, խնդալու է, հետամնաց է: