2016թ. մայիսի 14-15-ը Ադրբեջանի Գաբալա քաղաքում կկայանա Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարների մասնակցությամբ գագաթաժողովը։ Այս մասին տեղեկացնում է Sputnik միջազգային լրատվական ցանցի թուրքական տարբերակը։
Թուրքիայի ՊՆ նախարար Իսմեթ Յըլմազի, Վրաստանի ՊՆ նախարար Թինաթին Խիդաշելիի և Ադրբեջանի նրանց պաշտոնակից Զաքիր Հասանովի հանդիպման նախաձեռնությունն ադրբեջանական կողմինն է։
Տեղեկացնենք, որ երեք երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումները նորություն չեն։ Նմանատիպ հանդիպում կայացել է 2014թ.՝ Նախիջևանում, իսկ 2015թ. երեք երկրների ՊՆ նախարարները հանդիպել են Ստամբուլում։ Ուշագրավ է, որ Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի կառավարությունների միջև գործում է նաև ռազմական համագործակցության մասին հուշագիր։
Կարդացեք նաև