Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանագետ. «ՀՀ-ում եւ Ադրբեջանում Իրանի դեսպանների ու ռազմական կցորդների հանդիպումները արարողակարգային չեն եղել»

Մայիս 14,2016 12:05

Մայիսի 14-ին «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում «Արևելք» հետազոտական եւ վերլուծական կենտրոնի փորձագետ, իրանագետ Կարեն Մկրտչյանը իր դիտարկումները ներկայացրեց Կովկասյան տարածաշրջանում և Արցախյան հակամարտության վերջին զարգացումներում Իրանի գործոնի վերաբերյալ:

Նա մի քանի հարց շեշտադրեց, մասնավորապես՝  Ղարաբաղյան հակամարտությունը եւ Իրանի կայուն դիրքորոշումը, որը չի նպաստում պատերազմական գործողությունների ծավալմանը, ռուս-իրանական հարաբերությունները, Իրանի նախագահ Հասան Ռոհանիի ներկայիս դիրքերը:

 

Իրանագետը նշեց, որ ներկայումս Իրանում քաղաքական գործընթացները ծավալվում են բնականոն հունով, ի տարբերություն հարեւան Թուրքիայի, որտեղ ազգությամբ հայ պատգամավորները իրենց կարծիքի ու գործունեության համար չեն արժանանում հակահայկական կեցվածքի:

 

Ինչ վերաբերում է Իսլամական կոնֆերանսին, Կարեն Մկրտչյանը փաստում է, որ այդ համատեքստում շատ հարցեր հակահայ էին եւ ակնհայտորեն հովանավորվում էին Թուրքիայի կողմից,  մինչդեռ Իրանի նախագահը նշեց, որ իսլամական աշխարհում ամենակարեւոր բանը պառակտմանը վերջ դնելն է, ու որ ամենակարեւորն է՝ յուրաքանչյուր երկիր իր խնդիրերը չպետք է դարձնի Իսլամական կոնֆերանսում քննարկվելիք առարկա:

 

«Այդպիսով, ըստ էության իրանական կողմը հետաքրքիր «մեսիջ» տվեց Թուրքիային, որ Իսլամական կոնֆերանսում կարող են քննարկվել միայն երկկողմ հարաբերությունները, երկկողմ ձեւաչափով, եւ թուրք-ադրբեջանական նկրտումները՝ ղարաբաղյան հարցը դարձնել կոնֆերանի առարկա, այդպես էլ հավանության չարժանացավ»,-նշում է «Արևելք» հետազոտական եւ վերլուծական կենտրոնի փորձագետը:

Նա հիշեցնում է, որ 90-ականներից սկսած իրանական կողմը միշտ էլ հանդես է եկել միջնորդական առաքելությամբ, դեռեւս 92-93 թթ ձեռք էին բերվել մի քանի հրադադարներ,  որովհետեւ Իրանը փորձում էր հարցին բանակցային գործընթացի բնույթ տալ, մինչդեռ հետագայում Մինսկի խումբը իր ձեռքը վերցրեց նախաձեռնությունը:

 

Իրանագետը կարծում է, որ Իրանը, լինելով Լեռնային Ղարաբաղին սահմանակից երկիր, ավելի շատ է շահագրգիռ խաղաղության հաստատմամբ տարածաշրջանում եւ կայուն երաշխիքներով: Նրա ձեւակերպմամբ, պատահական չէ, որ ապրիլյան պատերազմի օրերին թե Բաքվում եւ թե Երեւանում Իրանի դեսպանները եւ ռազմական կցորդները հանդիպումներ են ունեցել մեր  եւ ադրբեջանական պաշտոնատար անձանց հետ, ու այդ հանդիպումները բնավ էլ արարողակարգային չեն եղել: Կարեն Մկրտչյանը նշում է, որ իրանական կողմին, բնականաբար, հետաքրքրում էր, թե ինչ զինատեսակներով էր ադրբեջանական կողմը հարձակումներ գործում եւ ինչպես էր հակադարձում հայկական կողմը, ու այն փաստը, որ ռուսականից բացի, իսրայելական զինատեսակներ էլ են օգտագործվել Ադրբեջանի կողմից, շատ զգայուն են ընկալում Թեհրանում: «Թեհրանը Իսսրայելին ընկալում է որպես թշնամի: Պարզ է, որ իսրայելական անօդաչու սարքերը հետախուզական բնույթի գործառույթների են իրականացնում Իրանի սահմանակից Հայաստանում եւ Արցախում, ինչը այդ առումով վտանգ է ներկայացնում Իրանի համար»,-ասում է իրանագետը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031