Ադրբեջանի Հանրապետության վարչապետ Արթուր Ռասիզադեն ու այդ երկրի էներգետիկայի նախարար Նաթիգ Ալիևը 2016. մայիսի 15-ին կմասնակցեն «Արևելք-արևմուտք» էներգետիկ միջանցքի 20-ամյակին, որը կկայանա Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում։ Այս մասին տեղեկացնում է Грузия Online լրատվական կայքը։
Ադրբեջանի էներգետիկայի նախարարությունը մեկնաբանել է վարչապետի և նախարարի՝ Վրաստան կատարելիք այցը. «Միջոցառմանը Ադրբեջանը կներկայացնի վարչապետ Ռասիզադեն և էներգետիկայի նախարար Նաթիգ Ալիևը։ «Արևելք-արևմուտք» էներգետիկ միջանցքի հիմքը դրվել է Բաքու-Սուփսա նավթամուղով, որի կառուցման համաձայնագիրը կնքվել էր 1996թ.։ Դրա շահագործման պահից ի վեր Բաքու-Սուփսա արտահանել է 76,3 միլիոն տոննա Azeri light տեսկի նավթ»։
Տեղեկացնենք, որ Բաքու-Սուփսա նավթամուղը շահագործման է հանձնվել 1999թ.՝ ադրբեջանական նավթը Սև ծով հասցնելու համար։ Խողովակաշարի երկարությունը 830 կիլոմետր է, որով տարեկան կարող է անցնել 7 միլիոն տոննա նավթ։
Կարդացեք նաև