Ինչպես արդեն տեղեկացրել էի ընթերցողներին, մայիսի 9-ին դիրքերում էինք՝ խաչով, բուրվառով, քահանայով, սպայով, զինվորով ու բանաստեղծով: Տոն էր, որ գերագույն հաճույքով նշեցինք առաջնագծում: Այդ օրը Արցախի ողջ տարածքով մեկ, ինչպես ասում են, ամեն ծառի տակ, ողջ Հայաստանից եկած տղերքի կարելի էր տեսնել, որ սպասում էին ադրբեջանցիների խոստացած հարձակմանը:
Մենք, հիրավի, հերոս ժողովուրդ ենք, իսկ զինվորները, սպայական կազմը հանգիստ, բայց ծայրահեղ զգոն, իր գործն իմացողի հանդարտությամբ հսկում էին հայոց սահմանները: Տեր հայրն օրհնեց, բանաստեղծն արտասանեց… Փա՜ռք մեր զինվորներին, փա՜ռք մեր երազանքների բանակին…
Տեխնիկական պատճառներով՝ տեսանյութը մի քանի օր ուշացումով ենք տեղադրում, բայց համոզված եմ, որ այն ուշացած չէ…
Կարդացեք նաև
Սուրեն ՍԱՐԳՍՅԱՆ