Լրահոս
Օրվա լրահոսը

Մոդեստ Կոլերով. «Ադրբեջանի առջև պետք է կտրուկ պայմաններ առաջ քաշվեն». «168 ժամ»

Մայիս 14,2016 11:28

«Կարծում եմ, որ այդ հանդիպումն ագրեսորի ներման ակտ է: Վիեննայում կայանալիք բանակցությունները նախադեպ են ստեղծում, որպեսզի ապրիլյան պատերազմը կրկնվի ամեն ամիս, քանի որ Ադրբեջանի կողմից բանակցային գործընթացի խախտումը հանգեցրեց այն բանին, որ բանակցային գործընթացը չի կարող վերականգնվել՝ առանց հավելյալ նախապայմանների: Մայիսի 16-ին մենք կտեսնենք, թե ինչպիսի հավելյալ անհրաժեշտ պայմաններ են դրվել Ադրբեջանի առջև: Եթե այդ հավելյալ պայմանները չլինեն, դա կնշանակի՝ ագրեսորի ներում»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին է ասել Ռուսաստանի Դաշնության առաջին կարգի պետական խորհրդական, «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովը:

Նա նաև նշել է, որ, եթե ինչ-որ արդյունք լինի այդ բանակցությունների հետևանքով, ապա մենք այն կտեսնենք, առաջին հերթին, շփման գծին մոնիտորինգային առաքելություն տեղակայելու որոշումներում, որպես բանակցային գործընթացի մասնակից՝ ԼՂ կարգավիճակի բարձրացման որոշումներում: «Եթե այդ հարցերը չլուծվեն, ապա հանդիպումը կլինի դատարկ, ապարդյուն: Ադրբեջանի առջև պետք է կտրուկ պայմաններ առաջ քաշվեն, այլապես անիմաստ է հանդիպել Ադրբեջանի նախագահի հետ»,- ասել է նա:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ԺԱՄ» թերթի այսօրվա համարում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031