Լրահոս
Օրվա լրահոսը

Թալիշի գյուղապետը չափազանցված է համարում Ժիրայր Սեֆիլյանի ասածը. «Հրապարակ»

Մայիս 14,2016 11:08

«Հրապարակը» զրուցել է Թալիշի գյուղապետ Վահե Պետրոսյանի հետ

– Պարոն Պետրոսյան, Թալիշը վերադարձե՞լ է բնականոն կյանքի, բնակիչները վերադարձե՞լ են իրենց տները։

– Ձեր կարծիքով, որտե՞ղ պիտի վերադառնան։ Ինչի ամեն ինչ կարգավորվել է, մնացել է վերադառնա՞լը։ Բնակչությունը դրսում է, Թալիշում մարդ չի ապրում, ու ճիշտ էլ չէ մարդ տանել այնտեղ, ինչի՞ մասին է խոսքը։

– Իսկ ինչո՞ւ չեն վերադառնում, չէ որ հրադադարի պայմանավորվածություն ձեռք բերվեց։

– Իհարկե, գյուղը կրակահերթի տակ չէ, ցերեկվա ժամերին՝ առավել եւս, փոխհրաձգություն լինում է գիշերվա ժամերին, մեծ տրամաչափի զենքերից չեն կրակում, բայց դա չի նշանակում, որ պետք է խաղաղ բնակիչ տանել գյուղ։ Աստված հեռու պահի, իսկ եթե նույն պատահականությամբ, նույն ուժգնությամբ ու մի բան էլ ավել նորից լինի, ես համոզված եմ, որ, Աստված ոչ արասցե, եթե նորից սկսվի, մի քանի անգամ ավելի ուժգին է լինելու։

– Իսկ ավերված բնակարանները վերականգնելու, ընդհանրապես՝ գյուղը վերականգնելու աշխատանքներ տարվո՞ւմ են։

– Գիտեք, եթե պայմանական, ասենք, ունենք մի 40 տուն ավերված եւ ունենք եւս մի 100 տուն, որ ավերված չէ, բայց այդ հարյուր տանը, բնականաբար, այսօր ապրող չկա, ի՞նչ կարծիքի եք, իմաստ ունի՞ այդ 40 տունն այսօր դնենք վերականգնենք։ Դա իմաստ կունենար, եթե այդ 100 տանն ապրողները նորմալ ապրեին, իսկ մյուսներն էլ մնացած լինեին բաց երկնքի տակ։ Դեռ շուտ է նման բան անելը։

– Տեղեկություններ կան, որ հակառակորդի գրաված դիրքերը, հենակետերն այնպիսի նշանակություն ունեն, բարձրադիր դիրքեր են, որտեղից հիմա նշանառության տակ են պահում Թալիշ գյուղը։

– Էդ ասածի մեջ էլ ճշտություն կա։ Ամեն դեպքում, իրենց դիրքերն իշխող դիրքեր են, որոշ մասերում իշխող դիրքեր են գյուղի վրա։

– Նախկինում այդպես չէ՞ր։

– Այո, նախկինում այդպես չէր, հիմա այդպես է։ Դա էլ մի նախապայման է, որ իմաստ չունի Ձեր ասածն իրականացնել (նկատի ունի բնակարանների վերակառուցումը՝ Լ. Շ.)։

– Իսկ մեր զիջած դիրքերը որքա՞ն տարածք են կազմում։

– Ես համայնքի ղեկավար եմ եւ նման տվյալներ իրավասու չեմ տալու։

– Ժիրայր Սեֆիլյանը հայտարարել է, որ 7 մլն. քառակուսի մետր տարածքային կորուստ ենք ունեցել։

– Դա չափազանցված է։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Delea says:

    Թալիշի գյուղապետ Վահե Պետրոսյանին
    Խորհորդ կտայի մեկ անգամ էլ կարդայիր ու վերհիշեիր Հ.Թումանյանի «Սուտլիկ Որսկանը»:Քո սուտ խոսալով Թալիշ գյուղը ընդմիշտ կկորցնեք,գոնե դու սոտ մի խոսի, չէ որ մի տուն էլ դու ունես Թալիշում:Հույսով եմ որ մոտ ժամանակներս ճիշտը կպատմես դեպքերի մասին որ կարողանանք օգնել:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031