Ըստ համացանցում տարածված լուրերի՝ գլխավոր թիրախը եղել է ապրիլյան քառօրյա պատերազմում ադրբեջանական 5 տանկ եւ 1 ՀՄՄ ոչնչացրած ժամկետային զինծառայող Մարատ Պետրոսյանի ավագ եղբայրը, որը հաղթելիս է եղել ադրբեջանցի մրցակցին:
Լվովում մայիսի 12-ից 15-ը ընթացող Քունկ Ֆուի Եվրոպայի առաջնությունում, որին մասնակցում են նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչները, մեր հարեւանները հերթական ստոր սադրանքին են դիմել:
Հայաստանի հավաքականի անդամ, արցախցի Դավիթ Պետրոսյանի եւ ադրբեջանցու մենամարտի ավարտին, երբ արդեն ակնհայտ էր, որ հայ մարզիկը հաղթում է, մրցակցի մարտավկան փորձել է ռինգի կողքից հարվածել Դավթին: Նրան միացել է նաեւ պարտվողը՝ թիկունքից հարվածելով հայ մարզիկին: Դրանից հետո ադրբեջանական թիմի մարզիչները եւ մարզիկները նախօրոք դահլիճ բերած մահակներով հարձակվել են մերոնց վրա եւ մեծ ծեծկռտուք է սկսվել, որին միջամտել են ոստիկանները:
Ադրբեջանցիներն այնքան սանձազերծ են եղել, որ մահակով հարվածել են նաեւ Քունկ Ֆուի Եվրոպայի ֆեդերացիայի նախագահ Նիկոլայ Մատուլյովսկուն, որը ցանկացել է մարմնով պաշտպանել հայաստանցի 12-ամյա մարզիկին:
Կարդացեք նաև
Ադրբեջանի պատվիրակությունն անվայել պահվածքի համար նկատողություն է ստացել եւ որակազրկվել է:
Իսկ դրանից առաջ մեկ այլ հայաստանցի՝ Աշոտ Հարությունյանն էր պարտության մատնել ադրբեջանցուն:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ