Սեֆիլյանը համարձակվել է հայտարարել, որ մենք դիրքեր ենք կորցրել, եւ անգամ այդ կորուստների հետ կապված տեսանյութ է ներկայացրել, կորսված մետրերի քանակը նշել։
Նրանք, ովքեր կողմնակից են ճշմարտությունը թաքցնելուն եւ երջանիկ անտեղյակությանը, հայտարարում են, որ պատերազմական փուլում նման հայտարարությունները վտանգավոր են։ Դա նաեւ կապում են Սեֆիլյանի եւ «Նոր Հայաստանի» քաղաքական ծրագրերի հետ։ Իբրեւ թե միջոցների մեջ խտրություն չդնող ընդդիմությունը փորձում է այս ճանապարհով իշխանության գալ՝ վտանգելով անգամ հող հայրենին ու թշնամուն ուրախացնելով։ Չեմ կարծում, թե այս հայտարարությունների տակ ճշմարտության հատիկ կա։
Առավել եւս՝ սեփական ճշմարտությունը ներկայացնելու համար չարժե նսեմացնել ու անվանարկել բոլորին ու ամեն ինչ։ Անգամ պատերազմի ժամանակ պետք է ընդունել, որ կարող են լինել մարդիկ, որոնք այլ կերպ են մտածում։
Արմինե ՕՀԱՆՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում