Լրահոս
Օրվա լրահոսը

Հույսերը, թե իշխանությունը դասեր կքաղի, հօդս ցնդեցին. 168 ժամ

Մայիս 14,2016 08:45

Ապրիլյան պատերազմի օրերին ոմանց կողմից հայտնվող հույսերը, թե իշխանությունը դասեր կքաղի, հօդս ցնդեցին, ինչպես Ադրբեջանի կիրառած ռուսական «Սոլնցեպյոկի» մարտագլխիկներից արձակված փոշին: Պատերազմական մի քանի օրերին իշխանության ներկայացուցիչները, թվում էր` գիտակցել են իրենց գործունեության ու անգործության հանցավոր բնույթը, և գիտակցելով` համեմատաբար համարժեք վարքագիծ են դրսևորում: Բայց հիմա սահմանին հարաբերական անդորր է, ու իշխանության ներկայացուցիչներն անցել են հակահարձակման: Ընդդեմ հասարակության, բնականաբար:

Որովհետև պատերազմի օրերին հարցեր բարձրացնողը հասարակությունն էր: Հասարակությունն էր նաև իր բարձրացրած հարցերին պատասխաններ գտնողը:

Որովհետև այդ օրերին իշխանությունները զուսպ էին ու չէին համարձակվում պատասխանել հասարակությանը: Իսկ հասարակության գտած պատասխանները հանգում էին իշխանության առանձին ներկայացուցիչների, գերհարուստ ներկայացուցիչների ունեցվածքի անօրինական ծագումնաբանությանը, դրանք պետությանը վերադարձնելու մեթոդներին: Հասարակությունը մտածում էր ու մտածում է իրենից գողացվածը վերադարձնելու մասին: Ու բնական է, որ իշխանության ներկայացուցիչներն անցել են հակահարձակման:

Որովհետև ադրբեջանական ագրեսիայի դեպքում հակահարձակվողը հասարակությունն էր` Զինված ուժերում ծառայող իր ներկայացուցիչներով, իսկ իշխանությունը` իր ներկայացուցիչներով, պատասխան հարվածներ է սկսել հասցնել հասարակությանը, որը, իրենց կարծիքով, միայն ընտրություններում գլխաքանակ ապահովելու ու իրենց բիզնեսների արտադրածը սպառելու ֆունկցիա ունի ու հարցեր բարձրացնելու ֆունկցիա չպետք է ունենար:

«Պաշտոնյաների խորհրդականներին և օգնականներին կրճատելու մասին պահանջները պոպուլիստական են»,- ասում է իշխանության` ինտելեկտուալ ներկայացուցչի համբավ ունեցող Դավիթ Հարությունյանը, ով սահմանադրություն գրելուց բացի՝ զբաղեցնում է նաև Կառավարության ղեկավար-նախարարի պաշտոնը:

«Ինչքան որ ես եմ աշխատել այլ երկրներում, ո՛չ դու, ո՛չ քո ամբողջ շրջապատը, ո՛չ էլ քեզ ֆինանսավորողն էդ էլ չի կարա աշխատի: Դրսից ես փող եմ բերել երկիր՝ ի տարբերություն ոմանց, որ այստեղ գողանում են ուրիշի ջեբից ու ձեզ են տալիս, իսկ ես դրսից եմ բերել»,- ասում է իշխանության` միանգամայն այլ համբավ ունեցող ներկայացուցիչ Վարդան Այվազյանը:

«Մենք արդեն սկսենք ներքին քաղաքացիական պատերազմ մղել կամ սկսենք մերոնց կուլակաթափ անե՞լ ու դատարկե՞նք  Հայաստանը: Դա եք ցանկանո՞ւմ»,- ասում է իշխանության` ոչ այնքան որոշակի համբավ ունեցող մեկ այլ ներկայացուցիչ՝ Վահրամ Բաղդասարյանը` արձագանքելով պաշտոնյաների ունեցած դղյակների, հարստության մասին հարցին:

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031