Նախօրեին Ժիրայր Սեֆիլյանը հայտարարել էր, թե քառօրյա պատերազմի արդյունքում հայկական կողմը կորցրել է 7 մլն քառակուսի մետր տարածք։
Ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանի գնահատմամբ. «Սա մարկետինգային տրյուկ է, երբ թանկ ապրանքը փորձում են գրամներով էժան ցույց տալ կամ հակառակը: Մարդկանց գիտակցության մեջ «միլիոն» բառը լրիվ այլ կերպ է ընկալվում, չեն պատկերացնում, որ դա ընդամենը յոթ կիլոմետր քառակուսի է: Բայց սա Սեֆիլյանի ներկայացրած տվյալներն են, որոնք իրականության հետ կապ չունեն:
Սեֆիլյան Ժիրայրը չի գտնվել այդ ռազմակետում, չգիտի, թե որ մարտական դիրքերն են հակառակորդի ձեռքերում, թե ամեն մեկը իրենց զբաղեցրած եւ իրենց հարակից տարածքով քանի մետր կամ կիլոմետր է:
Կարդացեք նաև
Սա աբսուրդ է ռազմական տեսակետից, որովհետեւ նման ծավալի եւ նման կորուստների գնով ամբողջ բանակային կազմով ընդամենը վաշտի խնդիր լուծելը ծիծաղելի է: Հիմա ադրբեջանցիները փորձում են այդ իրավիճակից դուրս գալ ձեւացնելով՝ իբր իրենք խնդիրը հենց այդպես էլ ծրագրել էին: Ուզում եմ հավատալ, որ Սեֆիլյան Ժիրայրը անգիտակցաբար է հակառակորդի ջրաղացին ջուր լցնում»:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում