Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Քիչ կերեք, հարգելի գեներալներ. «Ազգ»

Մայիս 14,2016 08:30

Պատերազմը բացահայտում է ոչ միայն մարդկանց մեջ ննջող նախաստեղծ մաքրությունն ու մարդկային էության առինքնող հատկանիշների փունջը, այլեւ բացում է հասարակության մեջ առկա ողջ կեղտն ու աղբը, ծակուծուկերից դրանք հանում ջրի երես:

Ապրիլյան քառօրյա պատերազմում մեր տղաների սխրանքների պատմությունները մենք հիմա էլ կարդում-պատմում ենք սրտդող, հպարտ տխրությամբ, բայց զոհվածների կիսատ մնացած ու վիրավորվածների այլեւս անդարձ փոխված կյանքերի դիմաց մենք ունենք հասարակության իրարամերժ պատկեր. ամենաթանկ բանը՝ կյանքը՝ հողը եւ ընկերոջ կյանքը փրկելուն ծառայեցրած երիտասարդի կերպարի դիմաց` արմենչիկների ցելոֆանով բաժանված ու «փիառված» օգնության ցուցադրություն, ազնիվ հայացքով, անձնվեր ու նիհար զինվորի դիմաց` կես կիլոյանոց ոսկե շղթան վզին հարցազրույց տվող երկու ցենտներանոց գեներալ, որի խոսքը հայրենասիրության մասին մի պահ ծաղրանկար է հիշեցնում:

Այդպիսի գեներալներից հարցազրույց վերցնելիս պատկերի գեղագիտական, ըստ այդմ էլ` հոգեբանական ազդեցության մասին չի կարելի չմտածել: Եւ ընդհանրապես, քիչ կերեք, հարգելի գեներալներ, դուք, կարելի է ասել, հանրային մարդիկ եք, եւ տանելի կերպար ունենալը պարտադիր է:

Իրերի ներկա դրությունը չհանդուրժելու հետպատերազմյան ազդակներին զուգահեռ` խաղ թելադրող հատվածների համար կարծես ոչինչ էլ չի փոխվել, նրանք փորձում են ապրել այնպես, ինչպես պատերազմից առաջ էին ապրում. Ազգային ժողովում տասնյակ միլիոն դոլարանոց նոր վարկեր են հաստատում` ավելացնելով ամեն մեկիս պարտքը (թեկուզ` բարի նպատակներով, է, որեւէ վարկ չար նպատակով վերցվե՞լ է), օլիգարխները նույն հանգստությամբ, մի քիչ «մուծվելով» բանակի համար` շարունակում են նույն կերպ, առանց խաղի կանոնների, քամել իրենց միլիոնները` կենտ զոհեր մատուցելով հանրությանը (ինչպես Միհրան Պողոսյանի դեպքում է), մնացածները գլուխները քաշ` իրենց բանին:

Պետական կառույցները նույն կերպ չեն սահմանափակում իրենց ախորժակը ո՛չ «փիառվելիս», ոչ շռայլ սպասարկվող ծառայություններից օգտվելիս, ո՛չ էլ նոր «ատկատների» աղբյուրներ որոնելիս:

Անգամ նրանց մեջ մարդիկ են լինում, ովքեր պետության անվտանգության խնդիրների վերաբերյալ պատասխանատվություն դրսեւորելու փոխարեն, ռազմական բնույթի փակ նիստի վերաբերյալ ձայնագրություն են հանձնում լրագրողին: Ոչ մի ստույգ նշան դեռեւս չի վկայում այն, որ մեր պաշտոնատարներն ապրում են դռանը պատերազմ ունեցողի ռեժիմով:

Մարիետա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031