Լրահոս
Օրվա լրահոսը

Բոլոր 18 տարեկաններին բանակ զորակոչելուց առաջին հերթին կշահի գիտությունը. «Ազգ»

Մայիս 14,2016 07:30

Պետության անվտանգությունն էլ առաջնային պետք է լինի մնացած ամեն ինչի նկատմամբ

Բուհական կրթությունը եւ զինծառայությունը միմյանց հակադրելու սովորույթը մեզանում վաղուց՝ խորհրդային տարիներից է գալիս: Բանն այն է, որ հաճախակի փոփոխվել է ուսանողների՝ բանակում ծառայելու կարգը: Եղել են տարիներ, երբ բուհում սովորողներն ընդհանրապես չեն զորակոչվել բանակ, նրանք ռազմական ուսուցում են անցել զինվորական ամբիոններում եւ դարձել պահեստազորի սպաներ: Եղել է, երբ, ընդհակառակը, բուհում սովորողներին 18 տարին լրանալուն պես զորակոչել են բանակ, որից վերադառնալուց հետո նրանք շարունակել են իրենց ուսումը: Խորհրդային վերջին տարիներին եղավ մի պահ, երբ բանակում ծառայող բոլոր ուսանողներին, մինչ ծառայության ավարտը զորացրեցին եւ նրանցից ոմանք ծառայեցին 1 տարի, ոմանք՝ 6 ամիս, մյուսները՝ 1,5 տարի:

Հայաստանի Հանրապետության անկախության տարիներին 18 տարին լրացած բոլոր ուսանողներին բանակ զորակոչելու նախագիծ 1998-ին խորհրդարան ներկայացրեց այն ժամանակ պաշպանության նախարար Վազգեն Սարգսյանը, որին ընդդիմացավ այն ժամանակվա խորհրդարանի նախագահ Բաբկեն Արարքցյանը: Եվս մեկ անգամ, ասպիրանտուրայում սովորելու համար տրվող տարկետումը վերացնելու առաջարկ եղավ 2003-ին: Այդ ժամանակ էլ, «թողեք զբաղվենք գիտությամբ» կարգախոսով զինվորական ծառայության դեմ բողոքող ուսանողների պահանջով այդ նախագիծը նույնպես չընդունվեց:

Հերթական նախագիծը, որով բոլոր 18 տարեկան տղաներին, այդ թվում ուսանողներին բանակում ծառայելու մասին ներկայացրեց ընդդիմադիր պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը: Կառավարությանը դրական եզրակացություն տվեց դրան, բայց հարցը մնաց առկախ: Մինչ ապրիլի առաջին օրերի ռազմական գործողությունների աննախադեպ ծավալումը, այս նախագծի ճակատագիրը նույնպես անորոշ էր: Հայաստանյան բուհերում մասնագիտությունների մեծ մասի գծով տրվում է զինծառայությունից տարկետման իրավունք: Դա նույնպես բացատրվում է ուսումնական գործընթացի անընդհատությունը եւ գիտության զարգացումն ապահովելու հանգամանքով: Միայն վերջին շաբաթվա ընթացքում 18 տարին լրացած բուհերի ուսանողների համար հարցը վերջապես սկսվեց լուրջ քննարկվել: Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը հայտնեց, որ այդ հարցի վերաբերյալ օրենսդրական փոփոխությունների փաթեթ է նախապատրաստվում: Արդյունքում, այս պահին այս հարցում ձեւավորվեց միասնական մոտեցում իշխանական եւ ընդդիմադիր քաղաքական ուժերի կողմից, ինչը միանշանակ ողջունելի է: Սակայն այս անգամ եւս հայտնվեցին տարատեսակ «փորձագետները», «քաղաքացիական հասարակության» ներկայացուցիչները եւ «իրավապաշտպանները»:

Արա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Տիգրան says:

    Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այսօրվա համարում: Հենց «Ազգ» շաբաթաթերթի այսօրվա համարի վերջին նախադասությամբ էլ ամեն ինչ ասված է ու դրանով իսկ՝ ողջ այս նյութը իմաստազրկված: Եթե տեղ կա բանակից ազատվելու համար, մնացած խոսակցությունն անիմաստ է: Ով ոնց կարողանում, ազատվում է: Բայց, ցավոք, ոչ ոք չի խոսում ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ բանակից:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031